ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի ապրիլի 18-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 46-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից, 63.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերից հանել «(մշտական)» բառը։
Հոդված 2. Օրենսգրքի 47-րդ հոդվածում՝
1) վերնագրից և 2-րդ մասից հանել «(մշտական)» բառը, իսկ 1-ին մասից՝ «(մշտական)» և «անժամկետ» բառերը։
Հոդված 3. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «և օտարման առաջարկվող» բառերը։
Հոդված 4. Օրենսգրքի 75-րդ հոդվածում՝
1) վերնագրից, 1-ին մասից և 2-րդ մասի 4-րդ կետից հանել «(մշտական)» բառը, իսկ 2-րդ մասի 1-ին կետի «մշտական» բառը փոխարինել «անհատույց» բառով, 3-րդ և 4-րդ մասերի «մշտական (անհատույց)» բառերը՝ «անհատույց» բառով.
2) 1-ին մասի 2-րդ կետը «ընթացքում» բառից հետո լրացնել «(բացառությամբ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված)՝ պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման դեպքերի, որոնք օգտագործման է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, անհատույց օգտագործման տրամադրման մասին կառավարության սահմանած կարգով, ինչպես նաև սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1.1-ին կետով սահմանված հողերի օգտագործման դեպքերի)» բառերով, իսկ նույն մասի վերջին պարբերության «մշտական» բառը փոխարինել «անհատույց» բառով։
Հոդված 5. Օրենսգրքի 89-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված)՝ պետության սեփականությանը պատկանող հողերը նվիրատվության է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, նվիրատվության հետ կապված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։»։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մայիսի 7 Երևան ՀՕ-85-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2025 թվական:
