ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ 32-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎ ՖԻԴԵ-Ի 67-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) 65-րդ կոնգրեսի որոշումը շախմատի համաշխարհային 32-րդ օլիմպիադան և ՖԻԴԵ-ի 67-րդ կոնգրեսը 1996 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երևանում անցկացնելու մասին, որոշում եմ.
1. 1996 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի կոնգրեսի պատշաճ մակարդակով անցկացմանն օժանդակելու նպատակով ստեղծել հոգաբարձուների խորհուրդ հետևյալ կազմով.
Հ. Բագրատյան |
- Հայաստանի Հանրապետության վարչապետ (նախագահ) |
Լ. Բարխուդարյան |
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար |
Ս. Գևորգյան |
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ |
Հ. Թամրազյան |
- Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարար |
Հ. Հակոբյան |
- Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար |
Հ. Ղազարյան |
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար |
Վ. Մելքոնյան |
- Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարար |
Գ. Պողոսյան |
- Հայաստանի Հանրապետության կապի նախարար |
Վ. Սիրադեղյանին |
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար |
Վ. Փափազյանին |
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար |
Վ. Խաչատրյան |
- պատգամավորների Երևանի քաղխորհրդի նախագահ |
Մ. Պետրոսյան |
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն |
Վ. Զաքարյան |
- Հայաստանի Հանրապետության ֆեդերացիայի նախագահ |
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` շախմատի համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի կոնգրեսի նախապատրաստման և անցկացման համար ստեղծել կազմակերպական կոմիտե:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|