ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հուլիսի 12-ին
««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-431-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 8. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն Կառավարության հաստատմանն է ներկայացնում՝
1) քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթատեսակի) ձևերի, լիցենզավորման և որակավորման կարգերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծերը մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը.
2) քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցման տեսակի ինժեներական գեոդեզիա ենթատեսակի ներդիրի ձևի, լիցենզավորման և որակավորման կարգերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:»։
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հուլիսի 24 Երևան ՀՕ-313-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2024 թվական: