Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-181-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.04.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
03.05.2024
Дата вступления в силу
01.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա2» կետով.

«ա2) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար.»:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 10-րդ կետի «ժ» ենթակետի «կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու» բառերը փոխարինել «կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու» բառերով.

2) 11-րդ կետի «ժ» ենթակետի «կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու» բառերը փոխարինել «կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու» բառերով:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ հոդվածով.

 

 «Հոդված 9.2.

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափը

 

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափով.

 

1. Կատարողական վարույթի մասնակիցներին վարույթի նյութերից պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար`

բազային տուրքի 20 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով»:

 

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 9-րդ կետի «ա» ենթակետի «կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու» բառերը փոխարինել «կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու» բառերով.

2) 12-րդ կետի «վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու» բառերը փոխարինել «վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. մայիսի 3

Երևան

ՀՕ-181-Ն

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: