ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը «(այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի և վճռաբեկ դատարանի պալատի նախագահի)» բառերից հետո լրացնել «, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը «(այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի և վճռաբեկ դատարանի պալատի նախագահի)» բառերից հետո լրացնել «, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը «(այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի և վճռաբեկ դատարանի պալատի նախագահի)» բառերից հետո լրացնել «, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 12.1-ին հոդվածում՝
1) վերնագիրը «հավելավճարները» բառից հետո լրացնել «և հավելումները» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնը դատավորի կողմից ստանձնման դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ անդամի պաշտոնավարման ժամանակահատվածի համար սույն մասով և սույն օրենքի 13-րդ հոդվածի 5-7-րդ մասերով հաշվարկվող հավելումից վճարվում է միայն առավել բարձրը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-564-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2022 թվական: