Ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից բույսերի աճեցման համար նախատեսված կոկոսի (հնդկընկույզի) մանրաթելի հիմքով սուբստրատի ներմուծման մասով ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածում՝
1) երրորդ պարբերությունը «07 14 90 900,» թվից հետո լրացնել «1404 90 000 8,» թվով.
2) չորրորդ պարբերությունից հանել «8447 90 000 1,» թիվը և «անկախ սույն հոդվածով սահմանված ցանկում կատարված բացառություններից,» բառերը.
3) ցանկում՝
ա. ԱՏԳ ԱԱ 1212 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«1404 90 000 8 |
Կոկոսի (հնդկընկույզի) մանրաթելի հիմքով սուբստրատ` նախատեսված բույսերի աճեցման համար», |
բ. հանել ԱՏԳ ԱԱ 84 ծածկագրից մինչև ԱՏԳ ԱԱ 8545 ծածկագրով տողերը ներառյալ,
գ. ԱՏԳ ԱԱ 88 ծածկագրից մինչև ԱՏԳ ԱԱ 8804 00 000 0 ծածկագրով տողերը ներառյալ շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«88 |
Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և դրանց մասեր», |
դ. «940600» թիվը փոխարինել «9406» թվով:
Հոդված 2. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետովուղղ. սահմանված կարգավորումը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
3. Ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից բույսերի աճեցման համար նախատեսված կոկոսի (հնդկընկույզի) մանրաթելի հիմքով սուբստրատի ներմուծման մասով ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-518-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական: