ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
5 հոկտեմբերի 2009 թ. ք. Երևան |
N 09-272-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 02.10.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ՝
1. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
«Լիլարմին» ՍՊ ընկերությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։
2. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը կոմիտեի նախագահի խորհրդական Կ. Դավթյանի վրա։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(05.10.2009թ. հր. 09-272-L)
Հ/Հ |
ֆիզիկական անձ |
Բնակության վայրը, գտնվելու վայրը |
Լիցեն-զիայի համարը |
Լիցենզիան տալու ամսա- թիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
Գրանց-ման համարը |
Գործու-նեության տեսակը– |
Գործո-ղության իրակա-նացման վայրը |
Գործու-նեության ժամկետը |
տեղեկություններ գրանցա-մատյանում լիցենզիայի վերաձևա-կերպման, նրա գործողության կասեցման դադարեցման մասին |
Այլ տեղե-կություններ |
1 |
«Լիլարմին» ՍՊԸ |
ք. Երևան, |
ԱԳN0852 |
06.08.09 թ. |
00073059 |
847 |
Տեղագրական |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում |
