ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
23 ապրիլի 2015 թվականի |
թիվ 12 |
քաղ. Մոսկվա |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի թիվ 3 հավելվածի 38-րդ կետի իրականացման նպատակով.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցելու համար բանակցային պատվիրակության (այսուհետ` բանակցային պատվիրակություն) կից ներկայացվող կազմը:
2. Բանակցային պատվիրակությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության, Բելառուսի Հանրապետության կառավարության, Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ համատեղ`
մշակել Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցությունների համար նախատեսված հրահանգների նախագիծը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար.
նշված հրահանգների նախագծում, որպես նախնական փոխհատուցման առաջարկների համար հիմք, նախատեսել հաշվարկման բանաձևի օգտագործում, որը հիմնված է Հայաստանի Հանրապետության տարածք մինչև Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների փոփոխությունը և դրանից հետո ապրանքների ներմուծման ժամանակ վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերության վրա:
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի ապրիլի 23-ի |
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌևՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետությունից | |
Մելքոնյան |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
Մայսուրյան |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ |
Սաղոյան |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության պետ |
Բելառուսի Հանրապետությունից | |
(կազմից հանվել է ԵՏՀԽ 02.12.15 թիվ 30) |
|
Սոբոլև |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի տնօրեն |
Կոլեսնիկ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի արտաքին առևտրի քաղաքականության վարչության պետ, արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Պետրովսկի |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի արտաքին առևտրային քաղաքականության վարչության պետի տեղակալ |
(կազմը լրաց., փոփ. ԵՏՀԽ 02.12.15 թիվ 30)
Ղազախստանի Հանրապետությունից | |||
Ալիմբետովա |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ | ||
Օլժաբաև |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային քաղաքականության զարգացման դեպարտամենտի մաքսային-սակագնային կարգավորման վարչության ղեկավար | ||
Սուլթանով |
«Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն | ||
Ռուսաստանի Դաշնությունից | |||
կազմից հանվել է ԵՏՀԽ 02.12.15 թիվ 30) |
|||
Կարպովա |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի ապրանքների առևտրի բաժնի խորհրդատու | ||
Պոլյանսկի |
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ | ||
(կազմը լրաց., փոփ. ԵՏՀԽ 02.12.15 թիվ 30) Եվրասիական տնտեսական հանձնաժողովից | |||
Արիստով |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտի ԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության բաժնի պետ | ||
Տոչին |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտի տնօրեն |
Ղրղզստանի Հանրապետությունից
Ջակիպով |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Կիսելյովա |
ՂրղզստանիՀանրապետության էկոնոմիկայի նախարարության ԵԱՏՄ-ի հետ գործերով և ԱՀԿ-ի հարցերով վարչության պետ |
Ռախմանովա |
քաղ. Ժնևում ԱՀԿ-ի հարցերով Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչության ղեկավար |
(կազմը լրաց. ԵՏՀԽ 02.12.15 թիվ 30)
(կազմը լրաց., փոփ. ԵՏՀԽ 02.12.15 թիվ 30)
Հայաստանի Հանրապետությունից՝ | ||
Ազիզյան Հովհաննես Վահիկի՝ |
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
|
Բելառուսի Հանրապետությունից՝ | ||
Կալոշկինա Ելենա Էդուարդի՝ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի արտաքին առևտրի կարգավորման բաժնի պետ, արտաքին առևտրի քաղաքականության վարչության պետի տեղակալ | |
Սերպիկով Վլադիմիր Միխայիլի՝ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան | |
Ղազախստանի Հանրապետությունից՝ | ||
Աբուլաիսով Գալիմժան Ամանժոլի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության զարգացման դեպարտամենտի վարչության պետ | |
Աշիտով Սերիկ Բատիրժանի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության զարգացման դեպարտամենտի գլխավոր փորձագետ | |
Կուշուկովա Ժանել Սաբիրի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրեն | |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ | ||
Աբակիրով Էլդար Կուրմանբեկի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Մակսուտով Նուրբեկ Բեկբոլոտի |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության՝ Ժնև քաղաքում ԱՀԿ-ի հարցերով ներկայացուցչության ղեկավար | |
Օրմոնովա Սիյադատ Ակմատբեկի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առևտրային քաղաքականության ու լիցենզավորման վարչության Առևտրի համաշխարհային կազմակերպության հարցերով հատվածի վարիչ | |
Ռուսաստանի Դաշնությունից՝ | ||
Կուլեշով Անդրեյ Վասիլիի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի՝ ապրանքներով առևտրի բաժնի պետ | |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝ | ||
Ղազարյան Վահագն Ռուդոլֆի՝ |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ | |
Պոմերլյան Եվգենիա Ալեքսանդրի՝ |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտի արտաքին շուկաներ մուտքի և առևտրային վեճերի կարգավորման բաժնի խորհրդական | |
Շիշաևա Օլգա Յուրիի՝ |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտի առևտրի հարցերով միջազգային համագործակցության բաժնի պետի տեղակալ. |