Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-356-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (17.10.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 07.10.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.09.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.10.2022
Дата вступления в силу
17.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19․9-րդ հոդվածում`

1) վերնագիրը և 1-ին մասը «պահպանության,» բառից հետո լրացնել «հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրերի լրացման,» բառերով.

 2) 1-ին մասի «90-րդ» բառը փոխարինել «37-րդ» բառով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ ենթակետերով.

 

«9) Մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացնելու դեպքում, եթե հայտարարատուն չի կարող ներկայացնել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային օրինակը, մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տեսքը ձևավորելու համար

բազային տուրքի 3.5-ապատիկի չափով


10) հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրի լրացման համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով»։

 

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի նախավերջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) մաքսային հայտարարագրի լրացման համար՝ մինչև «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսված դիմումը ներկայացնելը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հոկտեմբերի 7

Երևան
ՀՕ-356-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան