ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝
1) «ա» ենթակետը «այն է՝» բառերից հետո լրացնել «վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի և վճռաբեկ դատարանի պալատի նախագահի) պաշտոն զբաղեցնելու,» բառերով.
2) «բ» ենթակետը «այն է՝» բառերից հետո լրացնել «Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոն զբաղեցնելու,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը «պահանջող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի, վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի և վճռաբեկ դատարանի պալատի նախագահի)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը «ընդհանուր չափը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորին վճարվող հավելավճարների,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը «պահանջող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի և վճռաբեկ դատարանի պալատի նախագահի)» բառերով:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. | Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող հավելավճարը |
1. Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորին վճարվում է հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:»:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «հավելավճարները» բառից հետո լրացնել «և հավելումները» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահին և վճռաբեկ դատարանի պալատի նախագահին) սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով։»:
Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի համար հաշվարկվող հավելավճարը ներառվում է սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված՝ վճարման ենթակա հավելավճարի մեջ։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 29 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2022 թվական: