ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
24 ապրիլի 2017 թվականի |
թիվ 32 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին հսկողություն իրականացնող մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 75 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում Ռուսաստանի Դաշնությունից ընդգրկել՝ «Միավորված տրանսպորտային լոգիստիկ ընկերություն» բաժնետիրական ընկերության նախագահի խորհրդական, Միջազգային համագործակցության հարցերով Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության կոմիտեի անդամ Լարիսա Պավելի Կորշունովային.
բ) նշել խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝
Մելիք–Իսրայելյան Սուրեն Սամսոնի` |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ | |
Սաղոյան Գևորգ Անատոլիի՝ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ | |
Դավիդով Ռուսլան Վալենտինի` |
Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ։ |
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |