ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունվարի 18-ին
«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաշվեքննիչ պալատի մասին» 2018 թվականի հունվարի 16-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ և 17-րդ կետերով.
«16) ընթացիկ եզրակացություն՝ սույն օրենքով սահմանված կարգով իրականացված հաշվեքննության արդյունքում կազմված և հաշվեքննիչ պալատի կողմից հաստատված փաստաթուղթ.
17) հաշվեքննության արձանագրություն՝ սույն օրենքով սահմանված կարգով հաշվեքննողի կողմից հաշվեքննության արդյունքների վերաբերյալ կազմված և իր ստորագրությամբ հաստատված փաստաթուղթ:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. | Միջազգային համագործակցությունը և ստանդարտները |
1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության մեթոդաբանության և դրա իրականացման առաջավոր փորձի փոխանակման նպատակով համագործակցում է արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող բարձրագույն աուդիտորական մարմինների և դրանց միջազգային կազմակերպությունների հետ:
2. Հաշվեքննիչ պալատը կարող է մշակել ուղեցույցներ, մեթոդաբանություն՝ առաջնորդվելով Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) ստանդարտներով:»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. | Օրինականության և գաղտնիության սկզբունքները |
1. Հաշվեքննիչ պալատի անդամները և հաշվեքննողները՝
1) գործում են միայն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում.
2) չեն կարող տարածել իրենց հասանելի՝ օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվությունը:»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով.
«21) հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվողների համար չափորոշիչները։»։
Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը «քաղաքացիական ծառայողների» բառերից հետո լրացնել «, փորձագետների և մասնագետների» բառերով:
Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասից հանել երկրորդ նախադասությունը:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող |
Ա. Սիմոնյան |
2022 թ. փետրվարի 8 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2022 թվական: