ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի ապրիլի 14-ին
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի «21-րդ և 22-րդ կետերով» բառերը փոխարինել «20-րդ և 21-րդ կետերով» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ մասով.
«5.2. Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների բարեվարքության ուսումնասիրությունը ներառում է նաև անձի (այդ թվում՝ փաստաբանական գործունեություն իրականացնող անձի)՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ, ինչպես նաև նրա հիմնադրած կամ նրա կողմից ղեկավարվող իրավաբանական անձի գործունեության օրինականության, ֆինանսական թափանցիկության ուսումնասիրություն:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հոկտեմբերի 15 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական: