«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 սեպտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10015398
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
17 հունիսի 2015 թ. N 32-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2015 թ. N 185-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 26-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի ԹԻՎ 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի թիվ 992-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի «ը» ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ` |
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` |
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 7-ի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2013 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստի և մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» համատեղ թիվ 26-Ն հրամանի և թիվ 243-Ն որոշման մեջ (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի հավելված N 2-ի 1-ին և 2-րդ կետերի 9-րդ ենթակետերում «չի լրացել թեկնածուի կենսաթոշակային տարիքը» բառերը փոխարինել «չի լրացել հավակնորդի 65 տարին» բառերով:
2) Հրամանի հավելված N 2-ի 3-րդ կետի 9-րդ ենթակետում «դիմողի» բառը փոխարինել «հավակնորդի» բառերով:
ՀՀ առողջապահության նախարար |
ՀՀ Կոտայքի մարզպետ |
Ա. Մուրադյան |
Կ. Գուլոյան |