ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
12 սեպտեմբերի 2016 թվականի |
թիվ 142 |
քաղ. Մոսկվա |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016-2017 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում փոփոխություններ կատարելու մասին
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի 2012 թվականի հուլիսի 27-ի թիվ 231 հրամանով հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գիտական հետազոտությունների հետ կապված գործունեության կազմակերպման կարգի 11-րդ կետին համապատասխան՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 7-ի թիվ 77 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016-2017 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 142 կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016-2017 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարվող
1. II բաժնում՝
ա) «Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտ» ենթաբաժնում «Կատարման ժամկետը» սյունակում «2016 թվական» բառերը փոխարինել «2016-2017 թվականներ» բառերով.
բ) «Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտ» ենթաբաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթաբաժիններ՝
«Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ
1. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների սահմանման մեթոդոլոգիական մոտեցումներ» ԳՀԱ Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
2016-2017 թվականներ |
2. «Մեթոդոլոգիական աջակցությամբ և շինարարության, նախագծման և ինժինիրինգի ոլորտում ազատականացման պլանների իրագործման ուղեկցությամբ հետազոտությունների անցկացում, այդ թվում՝ նորմատիվ կարգավորման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դրա կիրառման գործելակերպի համեմատական վերլուծություն և ամփոփում, ինչպես նաև լավագույն միջազգային փորձի բացահայտում, կարգավորման միջոցների բովանդակային համարժեքության առկայության կամ բացակայության սահմանում, այն ակտերի (դրանց դրույթների) բացահայտում, որոնք ենթակա են ներդաշնակեցման (ներառյալ՝ մեթոդոլոգիայի մշակումը և համաձայնեցումը)» ԳՀԱ |
2016-2017 թվականներ»: |
2. «Ընդամենը՝ ըստ նոր սկսվող աշխատանքների (36 ԳՀԱ)» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ընդամենը՝ ըստ նոր սկսվող աշխատանքների (38 ԳՀԱ)»։
3. «ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (47 ԳՀԱ)» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (49 ԳՀԱ)»։
