ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը» բառերով։
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «օրենքով» բառով։
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի, դիմումը» բառերը փոխարինել «Դիմումը» բառով.
2) 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 4. Օրենքի 36.2-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 36.4-րդ հոդվածի 1-ին մասը «եթե առկա չեն սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված մերժման հիմքերը» բառերից հետո լրացնել «, և մինչ այդ հանձնաժողովը չի դիմել գործակալություն տվյալ իրավաբանական անձի ռեդոմիցիլացումն արգելելու նպատակով» բառերով։
Հոդված 6. Օրենքի 51-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 6-րդ մասի «2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հավաստումներն» բառերը փոխարինել «3-րդ մասով նախատեսված հավաստումն» բառերով։
Հոդված 7. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) մինչև իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար դիմում ներկայացնելը հանձնաժողովը դիմել է գործակալություն այդ իրավաբանական անձի լուծարումն արգելելու նպատակով:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մարտի 30 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2021 թվական: