ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 6-ին
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. | Աղտոտման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների կարգավորումը |
Աղտոտման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները սահմանվում են լիազորված մարմնի կողմից տրամադրվող համապատասխան փաստաթղթով (այսուհետ՝ արտանետման թույլտվություն): Արտանետման թույլտվությունը տրամադրվում, կամ դրա տրամադրումը մերժվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների կողմից դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում: Սույն կետով սահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից պատասխան չտրվելու դեպքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների փաստաթուղթը համարվում է տրամադրված:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը «պարտավոր են» բառերից հետո լրացնել «ստանալ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետման թույլտվություն,» բառերով:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 16. | Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների սահմանափակումը, կասեցումը կամ արգելումը |
Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմիններն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են սահմանափակել կամ արգելել մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետում ընդհուպ առանձին հիմնարկների, ձեռնարկությունների, արտադրամասերի և կազմակերպությունների գործունեության դադարեցումը, իսկ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը կարող է կասեցնել առանձին հիմնարկների, ձեռնարկությունների, արտադրամասերի և կազմակերպությունների գործունեությունը, եթե գործունեությունը ծավալվում է առանց սույն օրենքով սահմանված կարգով թույլտվություն ստանալու, ինչպես նաև սպառնալիք է առաջացել բնակչության առողջության համար:»:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածը «վերահսկողություն իրականացնող» բառերից հետո լրացնել «տեսչական» բառով:
Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում «հսկողության և վերահսկողության ծառայությունները» բառերը փոխարինել «հսկողության ծառայությունները և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 24. | Մաքրման կառույցների, սարքավորումների և ապարատների նախագծման, կառուցման և շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը |
Մթնոլորտային օդ կատարվող արտանետումներն աղտոտող նյութերից մաքրող և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունները նվազեցնող կառույցների, սարքավորումների և ապարատների նախագծման, կառուցման և շահագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:
Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում «պետական վերահսկողություն իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:
Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածում՝
1) վերնագրի «հսկողության և վերահսկողության ծառայությունները» բառերը փոխարինել «հսկողության ծառայությունը և մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.
2) 1-ին մասի «հսկողության և վերահսկողության համապատասխան ծառայությունների» բառերը փոխարինել «հսկողության ծառայության և մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով, իսկ 2-րդ մասի «հսկողության և վերահսկողության ծառայությունների» բառերը՝ «հսկողության ծառայության և մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:
Հոդված 9. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում «իրականացնում են մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմինները» բառերը փոխարինել «իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:
Հոդված 10. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի տասներկուերորդ պարբերությունում «պետական վերահսկողություն իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հոկտեմբերի 7 Երևան ՀՕ-454-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2020 թվական