ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հուլիսի 9-ին
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում`
1) երկրորդ նախադասության «տարին մեկ անգամ` որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին» բառերը փոխարինել «, որպես կանոն, տարին մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա հունվար ամսին» բառերով.
2) երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Անհրաժեշտության դեպքում արտահերթ բաց մրցույթ կարող է անցկացվել գլխավոր դատախազի հանձնարարությամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հուլիսի 17 Երևան ՀՕ-358-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2020 թվական: