ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի ապրիլի 16-ին
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 42-րդ հոդվածի 2-րդ մասում «23 տարեկան» բառերը փոխարինել «26 տարեկան» բառերով:
Հոդված 2. Օրենքի 64-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերում, 65-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 4-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերում «23 տարեկան» բառերը փոխարինել «26 տարեկան» բառերով:
Հոդված 3. Օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում «23 տարին» բառերը փոխարինել «26 տարին» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. ապրիլի 23 Երևան ՀՕ-219-Ն |