ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` «Օրենք») 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում`
1) միջակետը փոխարինել վերջակետով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․«Մինչև համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի կայացումը համայնքի ղեկավարը կարող է նշանակել համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով: Եթե հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ երեք ամիս ժամկետով.»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Այն համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, որտեղ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ փաստացի աշխատում է վեց ամսից ավելի ժամկետով, սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում, նշանակվում է Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված` համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020թ. ապրիլի 2 Երևան ՀՕ-169-Ն |