ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հունիսի 13-ին
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 22-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնում՝
ա. 1-ին կետը «դասակարգչի» բառից հետո լրացնել «220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և իրացման,» բառերով, իսկ նույն կետի «հատապտուղներից» բառից հետո հանել «(բացառությամբ խաղողի)» բառերը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետերով.
«1.1. |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացում |
ԿՄ |
Ա |
Վ (միայն արտադրության մասով) |
1.2. |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցող խմբաքանակների իրացում |
ԿՄ |
Ա», |
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին և 8.2-րդ կետերով.
«8.1. |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում |
ԿՄ |
Ա |
|
8.2. |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ ներմուծողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցող խմբաքանակների «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում |
ԿՄ |
Ա». |
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը միաժամանակ իրականացնում են սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին և 1.1-ին կամ 8-րդ և 8.1-ին կետերում նշված գործունեության տեսակները, ապա այդ գործունեության տեսակները ծանուցման մեջ նշում են առանձին։»։
Հոդված 2. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձը մինչև տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրությամբ և իրացմամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացնի «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացման իրականացման ծանուցում:
3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1.2-րդ և 8.2-րդ կետերով սահմանված գործունեությունների իրականացման ծանուցումը պետք է ներկայացվի մինչև լրացուցիչ խմբաքանակների իրացումը կամ ներմուծումը:
4. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1.2-րդ և 8.2-րդ կետերով սահմանված գործունեությունների իրականացման ծանուցման ժամկետները չեն կարող գերազանցել սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1.1-ին և 8.1-ին կետերով սահմանված գործունեությունների իրականացման ծանուցման ժամկետները:
Հանրապետության նախագահ 2018 թ. հունիսի 28 Երևան ՀՕ-358-Ն
Ա. Սարգսյան