ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հունվարի 17-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հավելվածի 54-րդ տողը «ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,» բառերից հետո լրացնել «հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հավելվածի «ՀՀ քննչական կոմիտե» բաժնի 1-ին տողում`
1) «Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետ,» բառերից հետո լրացնել «հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ,» բառերով.
2) 2-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետ, Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, մարզային քննչական վարչության պետ |
7.00». |
3) 3-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ), զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ), զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի պետ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի պետ, մարզային քննչական վարչության պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ |
6.75». |
4) 4-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետի տեղակալ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ), Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ, մարզային քննչական վարչության քննչական բաժնի պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ |
6.50». |
5) 5-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ |
6.25». |
6) 6-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, մարզային քննչական վարչության բաժնի պետի տեղակալ |
6.00». |
7) 7-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, մարզային քննչական վարչության ավագ քննիչ |
5.50». |
8) 8-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, մարզային քննչական վարչության քննիչ |
5.00». |
9) 9-րդ տողի «Մարզային վարչության բաժնի ավագ քննիչ» բառերը փոխարինել «Մարզային քննչական վարչության քննչական բաժնի ավագ քննիչ» բառերով.
10) 10-րդ տողի «Մարզային վարչության բաժնի քննիչ» բառերը փոխարինել «Մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարի 31 Երևան ՀՕ-80-Ն
ՆախագահՍ. Սարգսյան