Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-50-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (10.02.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.01.31/7(1365) Հոդ.82
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.01.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.01.2018
Дата вступления в силу
10.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի հունվարի 17-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի ընդունած օրենքը»:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում «կուսակցությունների» բառը փոխարինել «կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի)» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ քվեարկության դրված հարցին՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ, իսկ պաշտոնում թեկնածուին՝ կողմ կամ դեմ: Հանձնաժողովի նիստից բացակայող հանձնաժողովի անդամը կարող է քվեարկել սույն հոդվածի 6.1-ին մասով սահմանված կարգով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող հանձնաժողովի անդամը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել հանձնաժողովի նախագահին, իսկ Կանոնակարգի 13-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ նրան փոխարինողին: Հանձնաժողովի անդամի ստորագրած գրությունը փակ ծրարով հանձնաժողովի նախագահին կամ նրան փոխարինողին պետք է հանձնվի նախապես՝ մինչև գործուղման մեկնելը: Ծրարի վրա և գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում՝ հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաև պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու մասին հանձնաժողովի անդամի որոշումը: Հանձնաժողովի նիստը նախագահողը ծրարը բացում և գրությունը հրապարակում է հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը:»:

 

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասության «Քննիչ» բառը փոխարինել «Կանոնակարգի 20-րդ հոդվածի 1-ին մասում նշված քննիչ» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը «Եթե» բառից հետո լրացնել «Կանոնակարգի 20-րդ հոդվածի 1-ին մասում նշված» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետի «պաշտոնը զբաղեցնելու» բառերը փոխարինել «պաշտոնում թեկնածու առաջադրելու» բառերով.

3) 2-րդ մասի առաջին «իրավասու» բառը փոխարինել «Ազգային ժողովի իրավասու» բառերով, իսկ երկրորդ «իրավասու մշտական» բառերը` «այդ» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը «Ազգային ժողովի հերթական» բառերից հետո լրացնել «նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ, ինչպես նաև մյուս հերթական» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի երրորդ նախադասությունը «ձեռնպահ» բառից հետո լրացնել «, իսկ Խորհրդի նիստից բացակայող Խորհրդի անդամը կարող է քվեարկել սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող Խորհրդի անդամը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին կամ նրան փոխարինող տեղակալին: Խորհրդի անդամի ստորագրած գրությունը փակ ծրարով Ազգային ժողովի նախագահին կամ նրան փոխարինող տեղակալին պետք է հանձնվի նախապես՝ մինչև գործուղման մեկնելը: Ծրարի վրա և գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում՝ հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկելու մասին Խորհրդի անդամի որոշումը: Խորհրդի նիստը նախագահողը ծրարը բացում և գրությունը հրապարակում է հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը:»:

 

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում.»:

 

Հոդված 8. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հաշվիչ հանձնախմբի առաջին կազմը, Կանոնակարգի 11-րդ հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված սկզբունքներին համապատասխան, հաստատում է Ազգային ժողովի նիստը նախագահողը, իսկ հանձնախմբի կազմում փոփոխությունները՝ Ազգային ժողովի նախագահը:».

3) 7-րդ մասի «ղեկավարը» բառը փոխարինել «նախագահը» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 36-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ուրբաթ» բառից հետո լրացնել «, սակայն ոչ ուշ, քան Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտը» բառերով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասը «օր» բառից հետո լրացնել «և ոչ ուշ, քան Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտը» բառերով.

4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Նույն գումարման հերթական նստաշրջանի ընթացքում հերթական նիստերը կարող են տեղափոխվել ոչ ավելի, քան մեկ անգամ: Հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերը, ինչպես նաև այն նիստերը, որոնց օրակարգում նախատեսվում է ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա հարց, բացառությամբ Կանոնակարգի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 18.1-ին կետում նշված հարցերի, չեն կարող տեղափոխվել: Հերթական նստաշրջանի վերջին շաբաթվա հերթական նիստերը կարող են տեղափոխվել միայն Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների պահպանմամբ:»:

 

Հոդված 10. Օրենքի 38-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին կետով.

«18.1) Սահմանադրության փոփոխության կամ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցը.».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Պարտադիր քննարկման ենթակա հարցերը հերթական նստաշրջանի և նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվում են միաժամանակ, բացառությամբ՝

1) սույն հոդվածի 3-րդ մասի 18-րդ կետում նշված հարցերի, որոնք հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում են Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելուց հետո՝ երկամսյա ժամկետում.

2) սույն հոդվածի 3-րդ մասի 18.1-ին կետում նշված հարցերի, որոնք հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվում են համապատասխան նախագծի առաջին ընթերցմամբ քննարկելու մասին հարցը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու պահից, իսկ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում են Կանոնակարգի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով.».

3) 5-րդ մասի 2-րդ կետը «եզրակացություն,» բառից հետո լրացնել «, բացառությամբ Կանոնակարգի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 18.1-ին կետում նշված հարցերի,» բառերով.

4) 5-րդ մասի 3-րդ կետը «չի ներկայացրել» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Կանոնակարգի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 18.1-ին կետում նշված հարցերի» բառերով.

5) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) հարցի քննարկման ընդհանուր տևողությունն ավելացվում է սույն մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված ելույթների համար անհրաժեշտ ժամանակով:»:

 

Հոդված 11. Օրենքի 39-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին կետը «ենթակա» բառից հետո լրացնել «հարցերը, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխությունների կամ օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստացվել է, կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրացել է» բառերով.

2) 4-րդ մասի «առաջիկա» բառը փոխարինել «հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ, ինչպես նաև մյուս» բառերով.

3) 9-րդ մասի «4-րդ» բառը փոխարինել «5-րդ» բառով:

 

Հոդված 12. Օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման, հարցապնդման պատասխանի կամ արտահերթ համարված հարցի բացակայության դեպքում, ինչպես նաև դրանց քննարկումն ավարտվելուց հետո օրակարգային հարցերի քննարկումը շարունակվում է: Վարչապետին և Կառավարության անդամներին պատգամավորների հարցերը, ինչպես նաև պատգամավորների հայտարարություններն ավարտվելուց հետո նիստն ավարտվում է:»:

 

Հոդված 13. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 2-րդ կետը «ժամը,» բառից հետո լրացնել «ինչպես նաև արտահերթ նիստի անցկացման կարգը՝ նիստերի օրերը և յուրաքանչյուր օրվա ընթացքում անցկացվելիք նիստերի թիվը» բառերով.

2) 5-րդ մասի «օրենքը» բառը փոխարինել «օրենքի նախագիծն» բառերով.

3) 6-րդ մասի «նախագիծը մի քանի» բառերը փոխարինել «նախագիծն առաջին և երկրորդ» բառերով.

4) 8-րդ մասի 2-րդ կետը «նիստ» բառից հետո լրացնել «, իսկ արտահերթ նիստի օրակարգը, ինչպես նաև օրակարգային հարցերի նախագծերը 24 ժամվա ընթացքում տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 44-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասը «օրենքի» բառից հետո լրացնել «նախագիծն» բառով.

2) 9-րդ մասի 2-րդ կետը «նստաշրջան» բառից հետո լրացնել «, իսկ արտահերթ նստաշրջանի օրակարգը, ինչպես նաև օրակարգային հարցերի նախագծերը 24 ժամվա ընթացքում տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասում «մինչև 15 րոպեով» բառերը փոխարինել «հարցին պատասխանելու, ելույթն ավարտելու կամ քննարկված հարցի բաց քվեարկությունն անցկացնելու համար անհրաժեշտ ժամանակով» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 50-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «Սահմանադրությամբ» բառից հետո լրացնել «կամ Կանոնակարգով» բառերով.

2) 1-3-րդ մասերը «ուժով» բառից հետո լրացնել «անհապաղ» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Կանոնակարգի 140-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:».

4) 5-րդ մասի «սույն հոդվածի 1-3-րդ մասերով» բառերը փոխարինել «Սահմանադրությամբ կամ Կանոնակարգով» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 56-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Եթե հարցի քննարկման ընդհանուր տևողությունը սահմանված չէ, կամ Կանոնակարգով զեկուցման համար այլ ժամկետ սահմանված չէ, ապա հիմնական և հարակից զեկուցումների համար հատկացվում է մինչև քսանական րոպե:»:

 

Հոդված 18. Օրենքի 59-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Պատգամավորը կարող է մեկ անգամ քվեարկությունից անմիջապես հետո՝ մինչև Կանոնակարգի 60-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով նիստը նախագահողի հայտարարությունը, հանդես գալ իր անհատական քվեարկության էլեկտրոնային համակարգը չգործելու և քվեարկության դրված հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաև ընտրվող պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու իր որոշման մասին հայտարարությամբ:»:

 

Հոդված 19. Օրենքի 60-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ազգային ժողովի նիստին ներկա պատգամավորը քվեարկում է անձամբ քվեարկության դրված հարցին՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ, իսկ ընտրվող պաշտոնում թեկնածուին՝ կողմ կամ դեմ, կամ կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց: Ազգային ժողովի նիստից բացակայող պատգամավորը կարող է քվեարկել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:».

2) 5-րդ մասի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ծրարի վրա և գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում՝ հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաև ընտրվող պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու մասին պատգամավորի որոշումը:».

3) 7-րդ մասը «արդյունքների,» բառից հետո լրացնել «Կանոնակարգի 59-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով հայտարարված որոշումների,» բառերով:

 

Հոդված 20. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասում «քվեարկությունը» բառը փոխարինել «քվեարկությունն Ազգային ժողովի նիստը նախագահողի հանձնարարությամբ» բառերով:

 

Հոդված 21. Օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը «նախատեսված» բառից հետո լրացնել «կամ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված» բառերով, իսկ նույն նախադասության «մեկից մինչև վեց ժամ, ինչպես նաև վեց» բառերը փոխարինել «մեկ» բառով:

 

Հոդված 22. Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարցի քննարկումը չի սկսվում և առանց քվեարկության հետաձգվում է հիմնական զեկուցողի առաջարկությամբ, ինչպես նաև քննարկման սկզբում նրա բացակայության դեպքում: Եթե քննարկումը հետաձգվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հիմնական զեկուցողն Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով հարցի քննարկմանը չի ներկայանում, ապա հարցը շրջանառությունից հանվում է: Սույն մասով սահմանված կարգով հարցի քննարկումը կարող է հետաձգվել մեկ անգամ:»:

 

Հոդված 23. Օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ մասը «Հանրապետության» բառից հետո լրացնել «սահմանադրական» բառով:

 

Հոդված 24. Օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի նիստում հարցի քննարկման սկզբում հիմնական զեկուցողի առաջարկությամբ կամ նրա բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվելուց հետո նա սահմանված կարգով հարցի քննարկմանը չի ներկայանում:»:

 

Հոդված 25. Օրենքի 71-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին կետից հանել «, որի հիման վրա նախագիծն ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում» բառերը.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հարցի քննարկումը չի սկսվում և առանց քվեարկության հետաձգվում է հիմնական զեկուցողի առաջարկությամբ, ինչպես նաև քննարկման սկզբում` նրա բացակայության դեպքում: Եթե քննարկումը հետաձգվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հիմնական զեկուցողը հանձնաժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով հարցի քննարկմանը չի ներկայանում, ապա այն շրջանառությունից հանվում է: Սույն մասով սահմանված կարգով հարցի քննարկումը կարող է հետաձգվել մեկ անգամ:».

3) 6-րդ մասի առաջին նախադասության «առաջիկա հերթական նիստերին նախորդող ուրբաթ օրը» բառերը փոխարինել «հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ, ինչպես նաև մյուս հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրվա ժամը 12:00-ն» բառերով.

4) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո Ազգային ժողովի նախագահը Կանոնակարգի 38-րդ հոդվածով սահմանված կարգով նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկելու մասին հարցն ընդգրկում է հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի համապատասխան բաժնում, իսկ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցը՝ հերթական նիստերի պարտադիր քննարկման ենթակա հարցերի բաժնում:»:

 

Հոդված 26. Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասում «Օրենքի» բառը փոխարինել «Կանոնակարգով սահմանված դեպքերում օրենքի» բառերով:

 

Հոդված 27. Օրենքի 74-րդ հոդվածի 6-րդ մասը «ուժով» բառից հետո լրացնել «անհապաղ» բառով:

 

Հոդված 28. Օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասում «նիստերին նախորդող» բառերը փոխարինել «նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա հինգշաբթի, ինչպես նաև մյուս հերթական նիստերին նախորդող շաբաթվա» բառերով:

 

Հոդված 29. Օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասը «Հանրապետության» բառից հետո լրացնել «սահմանադրական» բառով:

 

Հոդված 30. Օրենքի 77-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ունեն» բառից հետո լրացնել «հեղինակը,» բառով.

2) 2-րդ մասից հանել «, իսկ նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկվելու դեպքում՝ 24 ժամվա ընթացքում» բառերը.

3) 3-րդ մասի «նախագծի» բառը փոխարինել «, ինչպես նաև միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքների նախագծերի» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Եթե նախագծի առաջին ընթերցմամբ քննարկելու մասին հարցն ընդգրկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում, և սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված ժամկետը չի լրացել, ապա գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նստաշրջանի կամ նիստի օրակարգի, ինչպես նաև օրակարգային հարցերի նախագծերն Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:»:

 

Հոդված 31. Օրենքի 78-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկվելու դեպքում» բառերը փոխարինել «Կանոնակարգի 77-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո» բառերով.

2) 4-րդ մասի 5-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հիմնական զեկուցողի կողմից լրամշակված նախագիծը հանձնաժողովի առաջիկա նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ ներկայացվելու դեպքում այն առանց քննարկման, սույն մասի 2-4-րդ կետերով սահմանված կարգով քվեարկության է դրվում այդ նիստում:».

3) 6-րդ մասի 1-ին կետը «նախորդող» բառից հետո լրացնել «շաբաթվա» բառով:

 

Հոդված 32. Օրենքի 79-րդ հոդվածի 6-րդ մասում «նիստերի շաբաթվան նախորդող» բառերը փոխարինել «նիստերին նախորդող շաբաթվա» բառերով:

 

Հոդված 33. Օրենքի 81-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, խմբակցությունը և Կառավարությունը, ինչպես նաև հեղինակից բացի, մյուս պատգամավորները՝ շրջանառության մեջ դրված նախագծի միայն փոփոխված դրույթների վերաբերյալ:».

2) 2-րդ մասից հանել «, իսկ արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում միևնույն օրենքի նախագծի առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերն ընդգրկվելու դեպքում՝ համապատասխանաբար Կանոնակարգի 41-րդ հոդվածի 6-րդ կամ 44-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված Ազգային ժողովի որոշմամբ սահմանված ժամկետում» բառերը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.

«2.1. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում միևնույն օրենքի նախագծի առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերն ընդգրկվելու դեպքում գրավոր առաջարկները կարող են ներկայացվել համապատասխանաբար Կանոնակարգի 41-րդ հոդվածի 6-րդ կամ 44-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված Ազգային ժողովի որոշմամբ սահմանված ժամկետում:

2.2. Եթե առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցն ընդգրկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում, և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը չի լրացել, ապա գրավոր առաջարկները կարող են ներկայացվել արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգի, ինչպես նաև օրակարգային հարցերի նախագծերն Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:».

4) 3-րդ մասի «2-րդ մասով» բառերը փոխարինել «2-րդ և 2.2-րդ մասերով» բառերով:

 

Հոդված 34. Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասը «երկշաբաթյա ժամկետում,» բառերից հետո լրացնել «Կանոնակարգի 81-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքում՝ գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում,» բառերով:

 

Հոդված 35. Օրենքի 84-րդ հոդվածի 5-րդ մասը «Հանրապետության» բառից հետո լրացնել «սահմանադրական» բառով:

 

Հոդված 36. Օրենքի 90-րդ հոդվածի 1-ին մասը «կարգով» բառից հետո լրացնել «, առանց տևողության սահմանման» բառերով:

 

Հոդված 37. Օրենքի 96-րդ հոդվածի 3-րդ մասում «հերթական նիստերի երկրորդ շաբաթվա» բառերը փոխարինել «երկրորդ հերթական նիստերի» բառերով:

 

Հոդված 38. Օրենքի 101-րդ հոդվածի 4-րդ մասում «նիստերի շաբաթվան նախորդող» բառերը փոխարինել «նիստերին նախորդող շաբաթվա» բառերով:

 

Հոդված 39. Օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի նիստում հարցի քննարկման սկզբում հիմնական զեկուցողի առաջարկությամբ կամ նրա բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվելուց հետո նա սահմանված կարգով հարցի քննարկմանը չի ներկայանում:»:

 

Հոդված 40. Օրենքի 109-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Եթե Սահմանադրական դատարանի դատավորը կատարել է էական կարգապահական խախտում կամ ձեռք է բերել Կառավարության որոշմամբ սահմանված այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, ապա Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել համապատասխան հիմքերի մասին հայտնի դառնալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կարող է հետ վերցվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում և շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով:»:

 

Հոդված 41. Օրենքի 111-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հարցով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կարող է հետ վերցվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում և շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով:»:

 

Հոդված 42. Օրենքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «և ժամկետը» բառերը:

 

Հոդված 43. Օրենքի 125-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «ինչպես նաև մշտական, ժամանակավոր կամ խմբակցության հանձնաժողովի» բառերը փոխարինել «մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովի, ինչպես նաև խմբակցության» բառերով.

2) 5-րդ մասի «հանձնաժողովի» բառը փոխարինել «մարմնի» բառով:

 

Հոդված 44. Օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասում «7-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով:

 

Հոդված 45. Օրենքի 134-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի» բառերով.

2) 3-րդ և 4-րդ մասերը «ստանալու նպատակով» բառերից հետո լրացնել «բնակչության պետական ռեգիստրը վարող» բառերով.

3) 3-րդ և 4-րդ մասերի «գործուղվելու» բառը փոխարինել «արտերկրում գտնվելու» բառերով:

 

Հոդված 46. Օրենքի 135-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված անձը Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի նիստում տրված երդմամբ:»:

 

Հոդված 47. Օրենքի 139-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սահմանադրության կամ սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է պատգամավորների ներկայացուցչին՝ նշելով պատճառների մասին:».

2) 6-րդ մասը «ուժով» բառից հետո լրացնել «անհապաղ» բառով, իսկ «հատուկ նիստում» բառերից հետո` «, որի մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը» բառերով:

 

Հոդված 48. Օրենքի 140-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վարչապետի թեկնածուն առաջադրվում է խմբակցության, իսկ քաղաքական կոալիցիայի դեպքում՝ կոալիցիայի կազմում ընդգրկված բոլոր խմբակցությունների որոշմամբ: Որոշման մեջ նշվում են վարչապետի թեկնածուի և նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցության (խմբակցությունների) ներկայացուցչի անունները, ազգանունները: Որոշմանը կցվում են Սահմանադրությամբ սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը որոշումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վեց ժամվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչապետի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը: Այդ օրն Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը:».

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 1-ին և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչապետի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 139-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով:».

4) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Այդ դեպքում վարչապետի թեկնածուները կարող են առաջադրվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված քվեարկությունից հետո՝ վեց օրվա ընթացքում:».

5) 7-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «և օրենքով» բառերը, իսկ նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սահմանադրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վեց ժամվա ընթացքում վերադարձնում է պատգամավորների ներկայացուցչին՝ նշելով պատճառների մասին:».

6) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

7) 9-րդ մասից հանել առաջին նախադասությունը:

 

Հոդված 49. Օրենքի 141-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «դեպքում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում» բառերով.

2) 3-րդ մասը «ժամկետում» բառից հետո լրացնել «, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն ավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու դեպքում՝ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից համապատասխան տեղեկությունն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում» բառերով.

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է թեկնածուին առաջադրող մարմնին՝ նշելով պատճառների մասին, որն էլ պարտավոր է հնգօրյա ժամկետում առաջադրել նոր թեկնածու:».

4) 5-րդ մասից հանել «, իսկ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրությունը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է թեկնածուին առաջադրող մարմնին՝ նշելով պատճառների մասին» բառերը.

5) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում ընտրվելու դեպքում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնն ստանձնում է Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորի լիազորությունների ավարտման կամ պաշտոնավարման տարիքը լրանալու օրը:»:

 

Հոդված 50. Օրենքի 142-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին առաջարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով, Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով, Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է Բարձրագույն դատական խորհուրդ՝ նշելով պատճառների մասին, որն էլ պարտավոր է հնգօրյա ժամկետում առաջարկել նոր թեկնածու:».

2) 4-րդ մասից հանել «, իսկ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրությունը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին՝ նշելով պատճառների մասին» բառերը:

 

Հոդված 51. Օրենքի 143-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին ներկայացնում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով, Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով, Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է Բարձրագույն դատական խորհրդին՝ նշելով պատճառների մասին, որն էլ պարտավոր է հնգօրյա ժամկետում ներկայացնել նոր թեկնածու:».

2) 4-րդ մասից հանել «, իսկ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրությունը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին՝ նշելով պատճառների մասին» բառերը:

 

Հոդված 52. Օրենքի 144-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: Թեկնածուն առաջադրվում է խմբակցության որոշմամբ: Որոշման մեջ նշվում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի և նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցության ներկայացուցչի անունները, ազգանունները: Որոշմանը կցվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը որոշումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին:».

2) 5-րդ մասից հանել «, իսկ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրությունը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին» բառերը:

 

Հոդված 53. Օրենքի 145-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնում թեկնածուն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին է առաջադրվում խմբակցության որոշմամբ: Որոշման մեջ նշվում են թեկնածուի և նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցության ներկայացուցչի անունները, ազգանունները: Որոշմանը կցվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը որոշումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին:».

2) 5-րդ մասից հանել «, իսկ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրությունը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին» բառերը:

 

Հոդված 54. Օրենքի 151-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կարող է հետ վերցվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում և շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով:»:

 

Հոդված 55. Օրենքի 152-րդ հոդվածի 5-րդ մասը և 8-րդ մասի առաջին նախադասությունը «ուժով» բառից հետո լրացնել «անհապաղ» բառով:

 

Հոդված 56. Օրենքի 28-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 153.1-ին հոդվածով.

 

«Հոդված 153.1.

Ազգային ժողովի կողմից նշանակված ինքնավար մարմինների անդամների լիազորությունների դադարեցման կարգը

  

1. Ազգային ժողովի կողմից նշանակված ինքնավար մարմնի անդամի լիազորություններն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում կարող են դադարեցվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում և շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով:

2. Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 149-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝ հիմնական զեկուցողից հետո ելույթ կարող է ունենալ, հարցերին պատասխանել, ինչպես նաև եզրափակիչ ելույթ ունենալ Ազգային ժողովի որոշման նախագծում նշված ինքնավար մարմնի անդամը:

3. Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»:

 

Հոդված 57. Օրենքի 156-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 7-րդ մասի 1-ին կետի «ուղարկվում» բառը փոխարինել «ուղարկում» բառով:

 

Հոդված 58. Օրենքի 162-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «առանձնացված» բառը:

 

Հոդված 59. Օրենքի 166-րդ հոդվածը «բացառությամբ՝» բառից հետո լրացնել «5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.1-ին կետի,» բառերով:

 

Հոդված 60. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. հունվարի 27

Երևան

ՀՕ-50-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան