ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հունվարի 17-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 26.1-ին կետում «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը և անդամները» բառերը փոխարինել «Սահմանադրական դատարանի նախագահը, փոխնախագահը և դատավորները» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 49.1-ին գլխի 426.2-րդ հոդվածի 2-րդ կետում «սահմանադրական» բառը փոխարինել «Սահմանադրական» բառով, և նույն կետը «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «սահմանադրական» բառով, իսկ «32-րդ հոդվածի 3-րդ կամ 5-րդ» բառերը փոխարինել «29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարի 27 Երևան ՀՕ-48-Ն
ՆախագահՍ. Սարգսյան