ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին
«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի ՀO-13-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը «օրենքով» բառից հետո լրացնել «, այլ օրենքներով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) կայազորային մեկուսարանների և կայազորային կարգապահական վաշտերի գործունեությունը, ինչպես նաև այն զինծառայողների անվտանգությունը, որոնց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվել է պաշտպանության միջոց:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը «տարածքային» բառից առաջ լրացնել «կենտրոնական մարմնից, կենտրոնական մարմնի ենթակայության ստորաբաժանումներից,» բառերով.
2) 3-րդ մասի երկրորդ պարբերության «լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «օրենքով» բառից հետո լրացնել «և այլ օրենքներով» բառերով.
2) 2-րդ մասի երկրորդ նախադասության «լիազոր մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով.
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Ռազմական ոստիկանության պաշտոնների համար սահմանվում է պաշտոնի անձնագիր, որը ներառում է տվյալ պաշտոնն զբաղեցնող ռազմական ոստիկանության ծառայողի համար սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված իրավունքների ու պարտականությունների նկարագիրը և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ռազմական ոստիկանության ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջները: Ռազմական ոստիկանության պաշտոնների անձնագրերը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը` ռազմական ոստիկանության պետի ներկայացմամբ:
5. Ռազմական ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում, որի անցկացման կարգն ու պայմանները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետերով.
«3) իրականացնում է օրենքով վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննություն.
4) իրականացնում է զինված ուժերի տրանսպորտային միջոցների, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ տրանսպորտային միջոցների ուղեկցում:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին հոդվածով.
«Հոդված 11.1. | Ռազմական ոստիկանության կողմից կայազորային մեկուսարանների և կայազորային կարգապահական վաշտերի գործունեության, ինչպես նաև պաշտպանության միջոց կիրառված զինծառայողների անվտանգության ապահովումը |
1. Ռազմական ոստիկանությունն ապահովում է կայազորային մեկուսարանների գործունեությունը` Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով ու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քրեակատարողական հիմնարկների ու ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերի վարչակազմերի գործունեությունը սահմանող պահանջներին համապատասխան: Կայազորային մեկուսարանների գործունեության ապահովման շրջանակներում ռազմական ոստիկանությունն իրականացնում է կայազորային մեկուսարաններից օրենքով սահմանված դեպքերում ժամկետային պարտադիր զինծառայողներին հետագա ծառայությունը շարունակելու համար նշանակված զորամասեր տեղափոխումը` լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
2. Ռազմական ոստիկանությունն ապահովում է կայազորային կարգապահական վաշտերում օրենքով սահմանված կարգով գտնվող զինծառայողների կողմից օրվա խստացված ռեժիմով ծառայության իրականացումը` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համապատասխան պաշտոնատար անձանց գործունեությունը սահմանող պահանջներին և օրվա խստացված կարգացուցակին համապատասխան:
3. Ռազմական ոստիկանությունն ապահովում է այն զինծառայողների անվտանգությունը, որոնց նկատմամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ձեռնարկվել է պաշտպանության միջոց՝ ծառայության վայրը փոփոխելու ձևով, պաշտպանության միջոցի ձեռնարկման ժամանակահատվածում զինծառայողի զինվորական ծառայությունն օրենքով սահմանված կարգով իրականացնելով ռազմական ոստիկանության ենթակա զորամասում:»:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում «զինվորական» բառը փոխարինել «ռազմական» բառով:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. | Ռազմական ոստիկանության ծառայողի սոցիալական ապահովությունը |
1. Ռազմական ոստիկանության ծառայողի սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 9. | Եզրափակիչ և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքը, բացառությամբ 3-րդ հոդվածի 2-րդ մասի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարի 10 Երևան ՀՕ-3-Ն
ՆախագահՍ. Սարգսյան