Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-288-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.29/83(1358) Հոդ.1314
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.12.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2017
Дата вступления в силу
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) անհատ ձեռնարկատերերը և նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք).».

2) 1-ին մասի 3-րդ կետից հանել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերը, ինչպես նաև» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ և 28.1-ին հոդվածի 2-րդ մասերը «հարկի» բառից հետո լրացնել «, շահութահարկի» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում «ամսվա 1-ից» բառերը փոխարինել «ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 28.1-ին հոդվածում՝

1) 2-րդ մասի «ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերը փոխարինել «, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերում՝ խնամքի արձակուրդում գտնվելը դադարելու օրվան հաջորդող ամսվա 1-ից (սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերում խնամքի արձակուրդում գտնվելը դադարելու օր է համարվում աշխատանքը փաստացի վերսկսելու (այլ գործատուի մոտ սկսելու) օրվան նախորդող օրը)» բառերով.

2) 4-րդ մասի 1-ին կետի «կրկին խնամքի նպաստի» բառերը փոխարինել «նույն երեխայի համար կրկին խնամքի նպաստի» բառերով, իսկ «կրկին խնամքի արձակուրդում» բառերը` «նույն երեխային խնամելու կապակցությամբ կրկին խնամքի արձակուրդում» բառերով.

3) 5-րդ մասի 2-րդ կետի «2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ և 4-րդ» բառերով։

 

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.4-րդ մասով.

«2.4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված նպաստի, 23.2-րդ հոդվածում նշված չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավելի վճարված գումարները կարող են դատական կարգով բռնագանձվել գործատուից, եթե այդ գումարները վճարվել են «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ գրանցման հայտը ներկայացնելու ժամկետների խախտման հետևանքով (այդ թվում՝ եթե գրանցման հայտը ներկայացվել է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու նպատակով)։»։

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-288-Ն