ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 8-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 112.8-րդ հոդվածով.
«Հոդված 112.8. | Օրենսդրության պահանջների խախտմամբ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակելը (մշակելը), իրացնելը, վաճառելը, մատակարարելը կամ ներմուծելը |
Օրենսդրության պահանջների խախտմամբ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակելը (մշակելը), իրացնելը, վաճառելը, մատակարարելը կամ ներմուծելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 238-րդ հոդվածում «112.7» թիվը փոխարինել «112.8» թվով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. դեկտեմբերի 25 Երևան ՀՕ-254-Ն |