ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 219-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերություններից հանել «186,» թիվը։
Հոդված 2. Օրենսգրքի 223.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները քննում են ուղղիչ հիմնարկներում և կալանավորվածներին պահելու վայրերում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում, վարչական տույժեր նշանակում է քրեակատարողական հիմնարկի պետը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի «հասարակական կարգի ապահովման վարչության պետը, նրա տեղակալը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների պետերը, իսկ Երևան քաղաքում՝ Երևան քաղաքի վարչության պետը» բառերով:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 224.1-ին հոդվածով.
«Հոդված 224.1. | Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարմիններում ձերբակալվածներին պահելու վայրերում քննում են սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված՝ ձերբակալվածներին պահելու վայրերում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի ձերբակալվածներին պահելու վայրերի պետը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 235-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) սույն օրենսգրքի 186 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար՝ կարգապահական գումարտակի հրամանատարը կամ կայազորային ռազմական ոստիկանության պետը:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. մարտի 20 Երևան ՀՕ-49-Ն
ՆախագահՍ. Սարգսյան