Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-208-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (17.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.12.07/88(1268) Հոդ.1157
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.11.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.11.2016
Дата вступления в силу
17.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի նոյեմբերի 17-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.10-րդ և 1.11-րդ մասերով.

 

«1.10. պետական ռեգիստրում գրանցման ենթակա օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման նախնական գրանցման համար բազային տուրքի տասնապատիկի չափով
   
1.11. պետական ռեգիստրում գրանցման ենթակա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն ռեդոմիցիլացման համար

բազային տուրքի քսանապատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. նոյեմբերի 30

Երևան

ՀՕ-208-Ն