Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-107-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (23.07.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.07.13/54(1234) Հոդ.652
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.06.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
02.07.2016
Дата вступления в силу
23.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի հունիսի 17-ին

 

«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-167 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերություններով.

 

«Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը կրում է պատասխանատվություն իր` որպես անհատ ձեռնարկատեր ստանձնած պարտավորությունների կատարման համար:

Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի մինչև պետական հաշվառումից դուրս գալու դիմում ներկայացնելը հարկային մարմին դիմում ներկայացնելու պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցնելու համար։

Եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը մինչև անհատ ձեռնարկատիրոջ` պետական հաշվառումից դուրս գալը չի դիմել հարկային մարմին օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցնելու համար, ապա հարկային մարմինն իրավունք ունի ֆիզիկական անձի մոտ օրենքով սահմանված կարգով իրականացնելու պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից դուրս գալու օրվան հաջորդող երեք տարիների ընթացքում։»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. հուլիսի 2

Երևան

ՀՕ-107-Ն