ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի մայիսի 16-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 6-րդ մասում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության և 3-րդ մասի, 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 5-րդ կետի «դրոշմանիշների, հսկիչ նշանների (դրոշմապիտակների)» բառերը փոխարինել «դրոշմանիշերի, դրոշմապիտակների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում և 8-րդ կետում՝
1) ««ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել ««բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով.
2) «արժեքի» բառից հետո լրացնել «և ներմուծման հարկային հայտարարագրերում նշվող ավելացված արժեքի հարկի հարկման բազայի արժեքի հանրագումարով» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հունիսի 7 Երևան ՀՕ-85-Ն |