ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
23 ապրիլի 2015 թվականի |
թիվ 12 |
քաղ. Մոսկվա |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի թիվ 3 հավելվածի 38-րդ կետի իրականացման նպատակով.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցելու համար բանակցային պատվիրակության (այսուհետ` բանակցային պատվիրակություն) կից ներկայացվող կազմը:
2. Բանակցային պատվիրակությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության, Բելառուսի Հանրապետության կառավարության, Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ համատեղ`
մշակել Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցությունների համար նախատեսված հրահանգների նախագիծը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար.
նշված հրահանգների նախագծում, որպես նախնական փոխհատուցման առաջարկների համար հիմք, նախատեսել հաշվարկման բանաձևի օգտագործում, որը հիմնված է Հայաստանի Հանրապետության տարածք մինչև Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների փոփոխությունը և դրանից հետո ապրանքների ներմուծման ժամանակ վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերության վրա:
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի ապրիլի 23-ի |
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌևՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետությունից | |
Մելքոնյան |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
Մայսուրյան |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ |
Սաղոյան |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության պետ |
Բելառուսի Հանրապետությունից | |
Նազարուկ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության հարցերով դեպարտամենտի տնօրեն |
Սոբոլև |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Ղազախստանի Հանրապետությունից | |
Ալիմբետովա |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային գործունեության հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Օլժաբաև |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրային քաղաքականության զարգացման դեպարտամենտի մաքսային-սակագնային կարգավորման վարչության ղեկավար |
Սուլթանով |
«Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն |
Ռուսաստանի Դաշնությունից | |
Ալիխանով |
Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին առևտրային գործունեության պետական կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Կարպովա |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի ապրանքների առևտրի բաժնի խորհրդատու |
Պոլյանսկի |
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովից | |
Արիստով |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտի ԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության բաժնի պետ |
Տոչին |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտի տնօրեն |