ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
21 ապրիլի 2015 թվականի |
թիվ 38 |
քաղ. Մոսկվա |
««2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Դ. Վալովայի զեկույցը՝ 2010-2014 թվականներին Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների փոխադարձ առևտրի դինամիկայի փոփոխության պատճառների և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող առաջարկությունների մասին.
1. Հավանություն տալ ««2010-2014 թվականներին Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների փոխադարձ առևտրի դինամիկայի փոփոխության պատճառների և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող առաջարկությունների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
21 ապրիլի 2015 թվականի |
թիվ 38 |
քաղ. Մոսկվա |
««2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2015 թվականի փետրվարի 6-ի թիվ 4 կարգադրության 1-ին կետի և ի գիտություն ընդունելով 2010-2014 թվականներին Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների փոխադարձ առևտրի դինամիկայի փոփոխության պատճառների ու Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող առաջարկությունների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի զեկույցը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ
««2010 - 2014 թվականներին Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների փոխադարձ առևտրի դինամիկայի փոփոխության պատճառների և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող առաջարկությունների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Բ. Սագինտաեւ |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
21 ապրիլի 2015 թվականի |
թիվ 38 |
քաղ. Մոսկվա |
2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքներ իրականացնելիս հաշվի առնել 2010-2014 թվականներին Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների փոխադարձ առևտրի դինամիկայի վերլուծության արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցի դրույթները՝ ներառյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող առաջարկությունները:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Բ. Սագինտաեւ |
Ի. Շուվալով |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|