ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի ՆԿ-64-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆԿ-204-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը, 10-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետը` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբի պաշտոնների անձնագրերը՝ համաձայն 1-11-րդ հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-64-Ն և 2010 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբի պաշտոնի անձնագիրը հաստատելու մասին» ՆԿ-204-Ն կարգադրությունները:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
* Հավելվածները չեն բերվում: