ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 12-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը «անձանց,» բառից հետո լրացնել «կազմակերպություններին ճանաչում է որպես ֆինանսական խումբ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ, 22-24-րդ, 26-28-րդ, 56-րդ հոդվածների, 18-րդ հոդվածի վերնագրի և 3-րդ մասի բոլոր «տեղակալ» բառերը՝ իրենց հոլովաձևերով, փոխարինել «տեղակալներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «փոխարինում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը, իսկ տեղակալի» բառերը փոխարինել «փոխարինում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներից մեկը, իսկ տեղակալների» բառերով.
2) 2-րդ մասի 2-րդ պարբերության «Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը նշանակվում է» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի նախագահի տեղակալները նշանակվում են» բառերով:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «տեղակալից» բառը փոխարինել «երկու տեղակալներից» բառերով:
Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «ժթ» կետը «բանկերի» բառից հետո լրացնել «ֆինանսական խմբերի» բառերով.
2) «իա» կետը «անձանց» բառից հետո լրացնել «, ֆինանսական խմբերի» բառերով.
3) «իբ» կետը «բանկերում» բառից հետո լրացնել «, ֆինանսական խմբերում (տեսակներում, ենթախմբերում)» բառերով:
Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «տեղակալի» բառը փոխարինել «տեղակալներից առնվազն մեկի» բառերով.
2) 3-րդ մասի առաջին նախադասության «կամ նրա տեղակալը» բառերը փոխարինել «կամ նրա տեղակալներից առնվազն մեկը, ընդ որում` խորհրդին մասնակցող Նախագահի և տեղակալների թիվը չպետք է գերազանցի խորհրդին մասնակցող խորհրդի մյուս անդամների թիվը» բառերով.
3) 3-րդ մասի վերջին նախադասության «նրա տեղակալի ձայնը որոշիչ է» բառերը փոխարինել «խորհրդի նիստը նախագահող նրա տեղակալի ձայնը որոշիչ է» բառերով:
Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի առաջին և երրորդ նախադասությունները «բանկերի» բառից հետո լրացնել «ֆինանսական խմբերի» բառերով:
Հոդված 8. Օրենքի 5.1-ին գլխում՝
ա) 39.1-ին հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության «և Բյուրոյի» բառերը փոխարինել «, Բյուրոյի և ֆինանսական խմբերի» բառերով.
բ) 39.10-րդ հոդվածի, 39.12-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 39.13-րդ հոդվածի առաջին նախադասության, 39.14-րդ հոդվածի բոլոր «, բյուրոյի կամ վարկային կազմակերպության» բառերը փոխարինել «, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի» բառերով.
գ) 39.12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի «, Բյուրոն կամ վարկային կազմակերպությունն» բառերը փոխարինել «Բյուրոն, վարկային կազմակերպությունը կամ ֆինանսական խումբը» բառերով:
Հոդված 9. | Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ գլխով. |
«Գ Լ ՈՒ Խ 5.2.
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 39.15.
Ֆինանսական խումբը
1. Սույն օրենքի և ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով ֆինանսական խումբ են համարվում փոխկապակցված՝ երկու կամ ավելի ֆինանսական կազմակերպությունների խումբը և վերջիններիս մայր կազմակերպություն(ներ) հանդիսացող կազմակերպություն(ներ)ը (առկայության դեպքում):
2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառման նպատակով`
1) մայր կազմակերպություն է համարվում կազմակերպության նկատմամբ վերահսկողություն ունեցող կազմակերպությունը: Վերահսկողությունը որոշվում է համաձայն Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ 10-ի.
2) ֆինանսական կազմակերպություն են համարվում բանկը, վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը, ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունը.
3) կազմակերպություն են համարվում ֆինանսական խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունը և մայր կազմակերպությունը միասին, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխով.
4) կազմակերպությունները համարվում են փոխկապակցված՝ համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
5) պատասխանատու անձ է համարվում ֆինանսական խմբի անդամ կազմակերպությունների ընտրած և Կենտրոնական բանկի նշանակած կամ սույն օրենքով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկի նշանակած ֆինանսական խմբի անդամ հանդիսացող ֆինանսական կազմակերպությունը, որը պարտավոր է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ժամկետներում և պարբերականությամբ իրականացնել սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով իրեն վերապահված գործառույթները, որոնց չկատարման համար ենթարկվում է պատասխանատվության ֆինանսական հատվածի այն օրենքի համաձայն, որով կարգավորվում է պատասխանատու անձի՝ որպես ֆինանսական կազմակերպության գործունեությունը:
Հոդված 39.16. |
Կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը |
1. Սույն օրենքի 39.15-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի առկայության դեպքում կազմակերպությունները որպես ֆինանսական խումբ են որակվում (ճանաչվում) Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Սույն մասում նշված որոշման ընդունման համար հիմք կարող է համարվել Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքը կամ կազմակերպությունների խմբի լիազոր ներկայացուցչի (այսուհետ` սույն գլխում` Լիազոր ներկայացուցիչ)` որպես ֆինանսական խումբ որակելու մասին դիմումը: Լիազոր ներկայացուցչի ներկայացրած դիմումը պետք է պարունակի կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու համապատասխան հիմնավորումներ, ինչպես նաև առաջարկություն պատասխանատու անձի թեկնածության վերաբերյալ կամ առաջարկ Կենտրոնական բանկին՝ իր նախաձեռնությամբ նշանակել պատասխանատու անձին:
2. Կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու կարգը, ժամկետները, լիազոր ներկայացուցչի դիմումի և հիմնավորումների ներկայացման կարգը և ձևը սահմանում է Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտերով:
3. Կենտրոնական բանկը, արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով ֆինանսական խմբի չափերից, կառուցվածքի բարդությունից և ռիսկայնությունից ելնելով, կարող է ֆինանսական խումբը դասակարգել տեսակների, ենթախմբ(եր)ի:
4. Կենտրոնական բանկը իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է ֆինանսական խմբերին տեսակների, ենթախմբերի դասակարգման սկզբունքները՝ ըստ ռեզիդենտության և այլ չափանիշների:
5. Կազմակերպություններին ֆինանսական խումբ ճանաչելու մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումը կայացնելուց հետո այդ որոշման կայացման համար սույն օրենքի 39.15-րդ հոդվածով նախատեսված հիմքերի վերացման դեպքում պատասխանատու անձը դիմում է Կենտրոնական բանկ՝ առաջարկելով դադարեցնել կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը` ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ: Սույն մասում նշված դիմումն ստանալու պահից 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհուրդը, հաշվի առնելով 39.15-րդ հոդվածով նախատեսված հիմքերի հետագա առաջացման հավանականությունը, որոշում է կայացնում տվյալ կազմակերպություններին որպես խումբ որակելը դադարեցնելու վերաբերյալ կամ որոշում է կայացնում 1 տարին չգերազանցող փորձաշրջան տրամադրելու վերաբերյալ: Փորձաշրջանի ընթացքում կազմակերպությունները շարունակում են համարվել ֆինանսական խումբ: Սույն մասով սահմանված փորձաշրջանի ժամկետի ավարտից հետո Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում տվյալ կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը դադարեցնելու վերաբերյալ կամ որոշում է կայացնում շարունակելու տվյալ կազմակերպություններին դիտարկել որպես ֆինանսական խումբ: Կազմակերպություններին ֆինանսական խումբ ճանաչելու մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումը կայացնելուց հետո այդ որոշման կայացման համար սույն օրենքի 39.15-րդ հոդվածով նախատեսված հիմքերի վերացման դեպքում, եթե պատասխանատու անձը չի դիմում Կենտրոնական բանկ` առաջարկելով դադարեցնել կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ դիտարկելը, ապա Կենտրոնական բանկը կարող է դադարեցնել կազմակերպություններին որպես խումբ որակելը: Այն դեպքում, երբ սույն օրենքի 39.15-րդ հոդվածով նախատեսված հիմքերը առկա են, սակայն Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ֆինանսական խմբի կառուցվածքով և ֆինանսական խմբի անդամների փոխհարաբերությունների առանձնահատկություններով պայմանավորված խմբային ռիսկեր չեն առաջանում, Կենտրոնական բանկը կարող է դադարեցնել կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը:
6. Եթե կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելուց հետո ֆինանսական խմբի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա Կենտրոնական բանկի խորհրդը որոշում է կայացնում ֆինանսական խմբի կազմի փոփոխության վերաբերյալ: Սույն կետում նշված որոշման ընդունման համար հիմք կարող է հանդիսանալ Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքը կամ պատասխանատու անձի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված հիմնավորումները:
7. Կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու, ֆինանսական խմբի կազմի փոփոխության վերաբերյալ որոշումները Կենտրոնական բանկի խորհուրդը կայացնում է այդ որոշումների կայացման համար հիմք հանդիսացող հանգամանքների առաջացման (լիազոր ներկայացուցչի դիմում, Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքի համար անհրաժեշտ տեղեկությունների բացահայտում) պահից 30-օրյա ժամկետում:
Հոդված 39.17. |
Ֆինանսական խմբերի ռեեստրը |
1. Ֆինանսական խմբերի ռեեստրը (սույն գլխում այսուհետ՝ Ռեեստր)՝ տվյալների համակարգ է, որտեղ գրանցվում են տեղեկություններ ֆինանսական խմբերի վերաբերյալ:
2. Ռեեստրը վարում է Կենտրոնական բանկը:
3. Ռեեստրի վարման կարգը և Ռեեստրում ներառման ենթակա տեղեկատվությունների ցանկը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
Հոդված 39.18. |
Ֆինանսական խմբի պատասխանատու անձը |
1. Եթե կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու որոշումը կայացվել է սույն օրենքի 39.16-րդ հոդվածի 1-ին մասում նշված դիմումի հիման վրա, ապա կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու մասին որոշման մեջ նշվում է սույն օրենքի 39.16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացված դիմումում նշված անձը, եթե նա համապատասխանում է պատասխանատու անձին ներկայացվող չափանիշներին:
2. Եթե օրենքի 39.16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացված դիմումում նշված անձը չի համապատասխանում պատասխանատու անձին ներկայացվող չափանիշներին, կամ եթե այդ դիմումով պատասխանատու անձ նշանակելու իրավասությունը վերապահվել է Կենտրոնական բանկին, ապա պատասխանատու անձին նշանակում է Կենտրոնական բանկը:
3. Եթե կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու որոշումը կայացվել է Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքի հիման վրա, ապա կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու մասին որոշումը կայացնելուց և Ռեեստրում գրանցելուց հետո Կենտրոնական բանկն առաջարկում է ֆինանսական խմբին 15 աշխատանքային օրվա ընթացքում ընտրել պատասխանատու անձ և այդ մասին տեղեկացնել Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշված տեղեկացումն ստանալուց հետո որոշում է կայացնում ֆինանսական խմբի պատասխանատու անձ նշանակելու մասին: Կենտրոնական բանկի՝ սույն մասում նշված առաջարկն ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական խմբի կողմից պատասխանատու անձին ներկայացվող չափանիշներին համապատասխանող պատասխանատու անձ չընտրելու դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը նշանակում է պատասխանատու անձին:
4. Պատասխանատու անձին ներկայացվող չափանիշները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
5. Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող է չեղյալ համարվել պատասխանատու անձի նշանակումը (անկախ այն հանգամանքից, թե պատասխանատու անձը նշանակվել էր դիմումի հիման վրա, թե Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ), եթե իր հիմնավոր կարծիքով տվյալ պատասխանատու անձը չի կարողանում կամ չի կարողանալու իրականացնել սույն օրենքով պատասխանատու անձի վրա դրված պարտականությունները:
6. Պատասխանատու անձի նշանակումը չեղյալ համարելու մասին որոշումը կայացնելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական խումբը պետք է Կենտրոնական բանկ ներկայացնի նոր պատասխանատու անձի թեկնածությունը: Սույն մասով սահմանված ժամկետում նոր պատասխանատու անձի թեկնածությունը չներկայացնելու կամ ներկայացված թեկնածության` պատասխանատու անձին ներկայացվող չափանիշներին չհամապատասխանելու դեպքում նոր պատասխանատու անձին նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը` 15 աշխատանքային օրվա ընթացքում:
7. Ֆինանսական խումբը կարող է դիմել Կենտրոնական բանկ` պատասխանատու անձին փոփոխելու նպատակով` ներկայացնելով հիմնավորումներ փոփոխություն կատարելու և նշանակվող պատասխանատու անձի կողմից իր պարտականությունները արդյունավետ իրականացնելու հնարավորության վերաբերյալ: Սույն կետում նշված դիմումը Կենտրոնական բանկը քննարկում է և դրա վերաբերյալ որոշում է կայացնում դիմումը ներկայացնելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Հոդված 39.19. |
Ֆինանսական խմբի կողմից տեղեկությունների հրապարակումը և տրամադրումը Կենտրոնական բանկին |
1. Ֆինանսական խմբի պատասխանատու անձը պարտավոր է իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել ֆինանսական խմբի (ֆինանսական խմբի առանձին տեսակի, ենթախմբի) վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած հաշվետվությունները և տեղեկատվությունը:
2. Կենտրոնական բանկը կարող է իր սահմանած հաճախականությամբ պահանջել ֆինանսական խմբի (ֆինանսական խմբի առանձին տեսակի, ենթախմբի) և (կամ) ֆինանսական խմբում ներառված կազմակերպության վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված հաշվետվություններ և այլ տեղեկություններ:
Ֆինանսական խմբի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները
Հոդված 39.20.
1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է ֆինանսական խմբի ռիսկերը զսպելու նպատակով ֆինանսական խմբի և (կամ) ֆինանսական խմբի առանձին տեսակի և (կամ) ենթախմբի համար սահմանել հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.
1) ֆինանսական խմբի (ֆինանսական խմբի առանձին տեսակի, ենթախմբի) ընդհանուր կապիտալի, ընդհանուր և հիմնական կապիտալի համարժեքության նվազագույն չափերը.
2) ֆինանսական խմբի (ֆինանսական խմբի առանձին տեսակի, ենթախմբի) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).
3) ֆինանսական խմբի (ֆինանսական խմբի առանձին տեսակի, ենթախմբի) ներխմբային գործարքների գծով ռիսկերի առավելագույն չափը (չափերը): Ներխմբային գործարք է համարվում ֆինանսական խմբում ընդգրկված կազմակերպությունների միջև կամ այդ կազմակերպությունների (դրանցից մեկի) և այդ կազմակերպությունների (կամ դրանցից մեկի) հետ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով կապված անձանց հետ գործարքները.
4) ֆինանսական խմբի (ֆինանսական խմբի առանձին տեսակի, ենթախմբի) բոլոր՝ խմբի անդամ չհանդիսացող խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը): Փոխառուների՝ խոշոր համարվելու չափանիշները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ.
5) իրացվելիության նորմատիվ(ներ).
6) արտարժույթի տնօրինման նորմատիվ(ներ).
7) ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվ.
8) տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների նորմատիվ:
2. Կենտրոնական բանկը կարող է առանձին ֆինանսական խմբի և (կամ) ֆինանսական խմբի տեսակի և (կամ) ենթախմբի համար սահմանել ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվներ, քան սահմանված են այլ ֆինանսական խմբերի և (կամ) ֆինանսական խմբի տեսակների և (կամ) ենթախմբերի համար, եթե տվյալ ֆինանսական խմբի և (կամ) ֆինանսական խմբի տեսակի և (կամ) ենթախմբի ֆինանսական ցուցանիշները Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով վատթարացել են, կարող են վատթարանալ, կամ ֆինանսական խումբը և (կամ) ֆինանսական խմբի տեսակը և (կամ) ենթախումբը գործունեություն է ծավալում բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտներում:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը և պարբերականությունը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
4. Սույն հոդվածով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկը Կենտրոնական բանկ է ներկայացնում պատասխանատու անձը:
Հոդված 39.21. |
Ֆինանսական խմբերի գործունեության իրավական կարգավորումը |
1. Կենտրոնական բանկը կարող է առաջարկել ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալի մասնակցություն ունեցող անձին Կենտրոնական բանկի և այդ անձի փոխադարձ համաձայնությամբ որոշված ողջամիտ ժամկետում օտարել (դադարեցնել) այդ անձի մասնակցությունը ֆինանսական կազմակերպությունում, ինչպես նաև ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը օտարել (դադարեցնել) այլ կազմակերպության կանոնադրական կապիտալում իր մասնակցությունը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով այդ մասնակցությունը կարող է ռիսկեր առաջացնել ֆինանսական խմբի կամ ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության համար կամ վտանգել ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության հաճախորդների կամ սպառողների շահերը կամ խոչընդոտել ֆինանսական խմբի կամ ֆինանսական խմբի անդամ կազմակերպության նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացմանը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալի մասնակցություն ձեռք բերած անձի կողմից կամ ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կողմից այլ կազմակերպությունում այդ մասնակցությունը չօտարելու (չդադարեցնելու) դեպքում Կենտրոնական բանկն իրավասու է այդ մասնակցին զրկելու որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքից և այդ իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին, որի նշանակման չափանիշները և կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:
Հոդված 39.22. |
Պատասխանատվությունը |
1. Սույն օրենքով և ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված պահանջների չկատարման դեպքում ֆինանսական խումբը պատասխանատվության է ենթարկվում պատասխանատու անձի միջոցով: Ֆինանսական խմբի նկատմամբ կիրառվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները:»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|