ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ՆԿ-127-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի հունիսի 2-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևներ հիմնելու մասին» ՆԿ-127-Ն կարգադրության 2-րդ կետով հաստատված` տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կազմում`
1) Արսեն ՍՀՈՅԱՆԻ փոխարեն ընդգրկել Արկադի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ: Այդ կապակցությամբ «Արսեն ՍՀՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ» բառերը փոխարինել «Արկադի ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ» բառերով.
2) «Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Էյչ Փի Էլ Էյ ՍՊԸ-ի գործադիր տնօրեն» բառերը փոխարինել «Մեսրոպ քահանա ԱՐԱՄՅԱՆ «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ» բառերով.
3) լրացնել «Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության գիտության պետական կոմիտեի նախագահ» բառերը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 21 Երևան ՆԿ-22-Ն |