ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի ապրիլի 28-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 83-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Թարգմանիչ է համարվում նաև ժեստերի լեզվի թարգմանիչը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 208-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 208. |
Խուլ, այլ ծանր հիվանդությամբ տառապող վկայի հարցաքննությունը |
1. Խուլ վկայի հարցաքննությունը կատարվում է ժեստերի լեզվի թարգմանչի մասնակցությամբ: Վերջինիս մասնակցության մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 212-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Խուլ մեղադրյալի հարցաքննությունը կատարվում է ժեստերի լեզվի թարգմանչի մասնակցությամբ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. մայիսի 17 ՀՕ-10-Ն |