ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի մարտի 20-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակի 06 տողից հետո աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«0602 10 100 |
Խաղողի կտրոններ |
0 |
0 |
0602 20 |
Պատվաստված կամ չպատվաստված |
0 |
0». |
2) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակի 0701 10 000 տողից հետո աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«0713 10 100 |
Ոլոռ ցանքի համար |
0 |
0 |
0713 33 100 |
Լոբի ցանքի համար |
0 |
0»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 13 Երևան ՀՕ-17-Ն |