ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ՆԿ-1316-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-1316-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) կարգադրության հավելվածի թիվ 5, 33 և 34 քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
բ) կարգադրության հավելվածից հանել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալի թիվ 14 պաշտոնի անձնագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնի անձնագիր N 5
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գործերի կառավարչության մատակարարման բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 33
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գործերի կառավարչության շահագործման և ծառայությունների բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 34:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |