ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումների և սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով.
1. Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մյուս մարմինների ղեկավարներին` համագործակցելով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հետ, իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրմանն ու բնականոն գործունեությանը:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին` նպաստել համակարգի ներդրման գործընթացին:
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահին տեղեկատվություն տրամադրել սոցիալական ապահովության քարտերի ներդրման ընթացքի վերաբերյալ:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|