ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի հունիսի 22-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին և երկրորդ պարբերություններում «ձեռնարկատիրոջ պետական գրանցման» բառերը փոխարինել «ձեռնարկատիրոջ պետական հաշվառման» բառերով:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ.1» ենթակետով.
«բ.1) հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը,».
2) 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ.1» ենթակետով.
«բ.1) հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը,».
2) 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտում պետք է նշվի հայցվող ժամանակը:»:
Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը» բառերը փոխարինել «տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ» բառերով.
2) 2-րդ մասի «կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ դեպքում կցելով տեղեկություններ պետական հաշվառման համարի վերաբերյալ, իսկ ֆիզիկական անձի դեպքում` նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը» բառերով:
Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում`
1) երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Իրավաբանական անձինք հայտում նշում են պետական գրանցման համարը:».
2) հանել երրորդ նախադասությունը:
Հոդված 7. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը «պետական գրանցման» բառերից հետո լրացնել «կամ պետական հաշվառման» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 12 Երևան ՀՕ-172-Ն |