Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-342-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (19.01.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.01.09/2(876) Հոդ.9
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.12.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2011
Дата вступления в силу
19.01.2012

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասում երկրորդ «և» բառը փոխարինել ստորակետով, և նույն մասը «օրենքով» բառից հետո լրացնել «և այլ օրենքներով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

 

«Համայնքի անունից համայնքի ավագանին իրականացնում է համայնքային կառավարչական հիմնարկի հիմնադրի գործառույթներ:»:

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի իմաստով աշխատակազմ է համարվում քաղաքային համայնքում` քաղաքապետարանի, իսկ գյուղական համայնքում` գյուղապետարանի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):»:

 

Հոդված 4. Օրենքի ամբողջ տեքստում «համայնքի ղեկավարի աշխատակազմ» բառերը փոխարինել «աշխատակազմ» բառով` համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) հանել 17-րդ կետը.

2) 26-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26) համայնքի ղեկավարի ներկայացմամբ որոշում է ընդունում աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու վերաբերյալ:»:

 

Հոդված 6. Օրենքի 3-րդ գլխի վերնագրից հանել «նրա» բառը:

 

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածում`

 

1) 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի «իր աշխատակազմի» բառերը փոխարինել «աշխատակազմի» բառով.

2) 2-րդ մասը «հիմնարկների» բառից հետո լրացնել «կանոնադրությունները,» բառով, իսկ երկրորդ «նաև» բառից հետո` «աշխատակիցների քանակը,» բառերով.

3) 5-րդ մասի «ղեկավարի հաստատմանն» բառերը փոխարինել «ղեկավարին» բառով:

 

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածում`

 

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող համայնքային կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից ենթակա է հաշվառման:».

2) 6-րդ մասի երկրորդ պարբերության «ղեկավարը» բառը փոխարինել «ավագանին» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հաստատում է աշխատակազմի գործավարության կարգը.».

2) 4-րդ կետը «հիմնարկների» բառից հետո լրացնել «կանոնադրությունների,» բառով:

 

Հոդված 10. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասից հանել «իր» բառը:

 

Հոդված 11. Օրենքի 75-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասից հանել «Երևանում` թաղային,» բառերը.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի կառուցվածքային և (կամ) հաստիքացուցակի փոփոխություններ:»:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-342-Ն