ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 28-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի «բնապահպանական վերահսկողություն» հասկացությունից հանել «ընդերքի,» բառը, «օգտագործման» բառից հետո լրացնել «ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության» բառերով, իսկ «բնօգտագործման,» և «ծավալների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ընդերքօգտագործման)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 4-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.
2) «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«զ) ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված բնապահպանական միջոցառումների իրականացման համար ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ:».
3) 9-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը «վճարներ» և «վճարների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ընդերքօգտագործման վճար հանդիսացող բնօգտագործման վճարների)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի «գ» կետերից հանել «, օգտակար հանածոների» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 17 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|