ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի մայիսի 26-ին
«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն օրենքի 4-րդ հոդվածում`
1) «աուդիտ իրականացնող անձ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«աուդիտ իրականացնող անձ` աուդիտորական կազմակերպությունը.».
2) հանել «անհատ աուդիտոր` աուդիտորական ծառայություններ իրականացնող անհատ ձեռնարկատերը.» բառերը:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին հոդվածով`
«Հոդված 4.1. |
Փոխկապակցված անձինք |
1. Սույն օրենքի իմաստով իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`
ա) նրանցից մեկը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) 20 և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել մյուսի որոշումները.
բ) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարության կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 տոկոսից ավելիին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.
գ) նրանցից մեկի խորհրդի նախագահը, խորհրդի անդամը, վարչության նախագահը, վարչության անդամը, գործադիր տնօրենը, ֆինանսական կառավարման գծով նրա տեղակալը, ֆինանսական ստորաբաժանման ղեկավարը, հաշվապահը կամ հաշվապահական հաշվառման վարման կամ ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու անձը, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը, անդամը կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, վերստուգիչ հանձնաժողովի անդամը կամ նման այլ մարմինների անդամը (այսուհետ` կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ), ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ:
2. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն:
3. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է՝
ա) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի 20 տոկոսից ավելին տնօրինող մասնակից.
բ) օրենքով չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.
գ) տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ:
4. Սույն օրենքի իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում երեխան, ամուսինը, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները, ինչպես նաև ամուսնու երեխան, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«գ) ակտիվների և (կամ) պարտավորությունների և (կամ) իրավաբանական անձի բաժնետոմսի (փայի, բաժնեմասի և այլ մասնակցության) գնահատում.».
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Աուդիտորական ծառայություն չի կարող իրականացնել`
ա) այն աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը, որը տվյալ աուդիտի ենթարկվող անձին մատուցել է սույն հոդվածի երկրորդ մասի «ա», «գ», «դ» կամ «ե» կետերում նշված ծառայությունները կամ կատարել է այդ մասերով նախատեսված աշխատանքները` տվյալ ժամանակաշրջանը ներառող հաշվետու տարվա համար.
բ) այն աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը, որը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ապահովադիրը (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների).
գ) այն աուդիտորական կազմակերպությունը, որի կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ապահովադիրը (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների).
դ) այն աուդիտորական կազմակերպությունը, որի կառավարման մարմնի անդամներից կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձին փոխկապակցված անձ.
ե) աուդիտորը` իրեն փոխկապակցված անձանց մոտ.
զ) աուդիտորական կազմակերպությունը` իրեն փոխկապակցված անձանց մոտ:»:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Աուդիտի և հարակից ծառայությունների փաստաթղթավորումը պարտադիր իրականացվում է հայերեն լեզվով, բացառությամբ աշխատանքային փաստաթղթերի` աուդիտ իրականացնող անձի ներքին կանոնակարգերով սահմանված դեպքերում: Սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված հսկողությունն իրականացնող անձանց պահանջով` աուդիտ իրականացնող անձը պարտավոր է ողջամիտ ժամկետում տրամադրել աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հայերեն թարգմանված տարբերակները:»:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 15. |
Ոչ հավաստի աուդիտորական եզրակացությունը |
1. Սույն օրենքի իմաստով ոչ հավաստի աուդիտորական եզրակացությունն այն աուդիտորական եզրակացությունն է, որը կազմվել է առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու, ինչպես նաև այն եզրակացությունը, որը հակասում է աուդիտի ենթարկվող անձի կողմից ներկայացված և աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտի ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերի բովանդակությանը:
2. Աուդիտորական եզրակացությունը ոչ հավաստի է ճանաչվում լիազորված մարմնի որոշմամբ: Լիազորված մարմնի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել աուդիտորական եզրակացության ոչ հավաստիության հատկանիշների հայտնաբերման ուղղությամբ ստուգումների ընթացակարգը:»:
Հոդված 6. Օրենքի 3-րդ գլխի վերնագրից հանել «ԱՈՒԴԻՏՈՐԸ,» բառը:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ե) սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կամ «բ» կետերով սահմանված պահանջների խախտման դեպքում հրաժարվել աուդիտորական ծառայությունների իրականացումից և վաղաժամկետ լուծել պայմանագիրը կամ հրաժարվել աուդիտորական կարծիք արտահայտելուց` աուդիտի ստանդարտներին համապատասխան.».
2) 2-րդ մասի «գ» կետից հանել «կամ 19-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կամ «բ» կետերով» բառերը.
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.1» կետով`
«գ.1) օրենքով սահմանված դեպքերում աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու և պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում լիազորված մարմնին տասը աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարտադիր աուդիտի դեպքում` երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել հրաժարվելու պատճառների մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:».
4) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ», «ժ» և «ժա» կետերով`
«թ) ապահովել պայմաններ լիազորված մարմնի համապատասխան աշխատակիցների, այդ թվում` լիազորված մարմնի կողմից ներգրավված մասնագետների (պետական ծառայող չհանդիսացող մասնագետների դեպքում գաղտնիության պահպանման հայտարարագիր տրամադրելու պայմանով) համար` սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված հսկողությունն իրականացնելու համար և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր, այդ թվում` գաղտնիք կազմող, որոնք անհրաժեշտ են համոզվելու համար, որ աուդիտ իրականացնող անձն աուդիտն իրականացրել է աուդիտի ստանդարտներին համապատասխան.
ժ) ունենալ ինտերնետային կայք, որում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը պարտավոր է տեղադրել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտի ենթարկված անձանց ցանկը.
ժա) գործադիր տնօրենի, ինչպես նաև առկայության դեպքում` կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, խորհրդի անդամների և նախագահի (այսուհետ` կազմակերպության ղեկավար) փոփոխություն կատարելու համար ստանալ լիազորված մարմնի հաստատումը` սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված պահանջներին կազմակերպության նոր ղեկավարի համապատասխանության վերաբերյալ:»:
Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով:
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով`
«3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ճանաչվել օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից, ինչպես նաև Հաշվապահների միջազգային դաշնության (այսուհետ` ՀՄԴ) հավաստագիր ունեցող` Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների կողմից ՀՄԴ կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորների որակավորումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է իրավասություն վերապահվել լիազորված մարմնին` սահմանելու միջազգային ճանաչում ունեցող այն կառույցների ցանկը, ում կողմից անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորների որակավորումը ճանաչվում է:»:
Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի մեկական» բառերը փոխարինել «երկու» բառով:
Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Աուդիտորների որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում այն դիմողին, որը դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ դատարանի վճռով զրկվել է ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից:»:
Հոդված 13. Օրենքի 24.1-ին հոդվածում`
1) 1-ին մասի «բ» կետի «կեղծ» բառը փոխարինել «ոչ հավաստի» բառերով, «գ» կետից հանել «կողմից» բառը, իսկ «դ» կետի «որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու» բառերը փոխարինել «որևէ պաշտոն զբաղեցնելու» բառերով.
2) 2-րդ մասի ««ա», «բ», «գ» և «ե» կետերով» բառերը փոխարինել ««ա», «գ» և «ե» կետերով» բառերով.
3) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով`
«3. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքով վկայականի գործողության դադարեցման դեպքում անձին թույլատրվում է աուդիտորների որակավորման քննությանը մասնակցել վկայականի գործողությունը դադարեցվելուց հինգ տարի հետո:»:
Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստացած աուդիտորը, ինչպես նաև առևտրային կազմակերպությունը` անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձևից, բացառությամբ բաց բաժնետիրական ընկերությունների, եթե կազմակերպության» բառերը փոխարինել «որպես փակ բաժնետիրական ընկերություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցված իրավաբանական անձը, եթե միաժամանակ» բառերով.
2) 1-ին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) կազմակերպությունն ունի առնվազն 5 աշխատող աուդիտորներ, որոնցից առնվազն 3-ը այլ գործատուի մոտ չեն աշխատում` բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական բնույթի աշխատանքների».
3) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով`
«գ) կազմակերպության ղեկավարն ունի` բարձրագույն կրթություն և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա ստաժ` պետական կամ համայնքային ծառայության ոլորտում` քաղաքական կամ հայեցողական պաշտոնում կամ քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնում կամ գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում կամ պետական կամ համայնքային հիմնարկի ղեկավարի, իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամի (գործադիր մարմնի ղեկավարի, նրա տեղակալի), խորհրդի նախագահի, հաշվապահական հաշվառման առումով խոշոր կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:».
4) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով`
«3. Աուդիտորական կազմակերպության ղեկավար չի կարող լինել`
ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձը.
բ) դատավճռով ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված անձը.
գ) անձը, որը չի բավարարում սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջներին.
դ) անձը, որը լիցենզիա ստանալու համար դիմում (հայտ) ներկայացնելու օրվա դրությամբ քրեական գործով ներգրավված է որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.
ե) անձը, որը սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ.
զ) անձը, որի գործողությունները հանգեցրել են այլ անձի սնանկության (անվճարունակության):»:
Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին և 26.2-րդ հոդվածներով`
«Հոդված 26.1. |
Լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը |
1. Լիցենզիա ստանալու համար, սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտները (այսուհետ` հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած լիցենզավորման կարգով սահմանված փաստաթղթերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած լիցենզավորման կարգով սահմանված փաստաթղթերը լիազորված մարմին մուտք լինելուց հետո` 30-օրյա ժամկետում, աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման նպատակով լիազորված մարմնի ստեղծած հանձնաժողովը (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողով) քննում է դրանք և կայացնում որոշում` հայտատուին լիցենզիա տրամադրելու կամ լիցենզիայի հայտը մերժելու վերաբերյալ: Լրացուցիչ տեղեկատվություն կամ փաստաթղթեր պահանջվելու կամ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով լիցենզավորող հանձնաժողովի որոշմամբ վերոնշյալ ժամկետը կարող է կասեցվել: Կասեցման ժամկետը չի կարող 10 օրից ավելի լինել: Անհրաժեշտ տեղեկությունների ստացումից հետո հայտի քննարկումը վերսկսելու որոշման պահից ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և մեկամսյա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:
«Հոդված 26.2. |
Լիցենզիա ստանալու հայտի մերժումը |
1. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`
ա) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
գ) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել աուդիտորական ծառայությունների իրականացմամբ.
դ) հայտատուն չի համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին.
ե) օրենքով սահմանված այլ դեպքերում:
2. Լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիազորված մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում: Սույն օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով լիցենզավորող հանձնաժողովի կողմից 30-օրյա ժամկետը կասեցվելու դեպքում այդ ժամկետը սույն մասով սահմանված ժամկետի մեջ չի հաշվարկվում:
3. Լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում լիազորված մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:
5. Փաստաթղթերը թերի լինելու հիմքով հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիազորված մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր կամ չի վերացնում ներկայացված փաստաթղթերում կամ նյութերում առկա թերությունները: Փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ լիազորված մարմինը նախազգուշացումն ուղարկում է դրանք ստանալու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում:
6. Լիցենզիայի հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:»:
Հոդված 16. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 27. |
Լիցենզիայի գործողության կասեցումը |
1. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, ինչպես նաև`
ա) սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի պահանջը խախտվելու դեպքում.
բ) սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում, եթե աուդիտ իրականացնող անձն այդ մասին տեղեկացրել է լիազորված մարմնին` խախտում թույլ տրվելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետում.
գ) սույն օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն տուգանքի կիրառումից հետո` 3 տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը երրորդ անգամ թույլ տալու դեպքում.
դ) սույն օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջը խախտելու հիմքով տուգանքի կիրառումից հետո` 3 տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը երրորդ անգամ թույլ տալու դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը լիազորված մարմնի կողմից կասեցվում է վեց ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից որևէ մեկի խախտման օրվանից:
Սույն մասով նախատեսված կասեցումը վերացած է համարվում համապատասխան խախտումը վերացնելու վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերը լիազորված մարմին ներկայացվելու օրվան հաջորդող օրվանից:
4. Սույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցվում է 6 ամիս ժամկետով:
5. Սույն հոդվածով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցնելու դեպքում աուդիտ իրականացնող անձին չի արգելվում շարունակելու և ավարտելու միայն այն աուդիտի պայմանագրերի կատարումը, որոնց իրականացումը սկսվել է լիցենզիայի կասեցման վարույթը հարուցվելուց առաջ:»:
Հոդված 17. Օրենքի 28-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ա» կետի «կեղծ» բառը փոխարինել «ոչ հավաստի» բառերով.
2) 1-ին մասի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«զ) աուդիտ իրականացնող անձի նկատմամբ սույն օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» կամ «դ» կետերով սահմանված պատասխանատվության միջոցներից որևէ մեկը կիրառելուց հետո` երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ նույն հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տրվելու դեպքում:».
3) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված աուդիտորական եզրակացությունը սույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն ոչ հավաստի ճանաչվելու վերաբերյալ լիազորված մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից:».
4) 3-րդ մասի «ա», «բ» և «գ» տառերը փոխարինել «գ» և «ե» տառերով.
5) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով`
«4. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձը, ինչպես նաև դրա որևէ հիմնադրի (մասնակցի, բաժնետիրոջ) կողմից հիմնադրված առևտրային կազմակերպությունն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմելու լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց հինգ տարի հետո:»:
Հոդված 18. Օրենքի 30-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«է) կազմակերպում և իրականացնում է հսկողություն` աուդիտ իրականացնող անձանց կողմից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների, մասնագիտացված կառույցի կողմից հավատարմագրի պայմանների պահպանման նկատմամբ, աուդիտորների վարքագծի նորմերի պահպանման, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ: Հսկողության ընթացքում կարող են ներգրավվել մասնագիտացված կառույցի և (կամ) աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ` լիազորված մարմնի սահմանած կարգով և չափանիշներով.».
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է.1» կետով`
«է.1) հրապարակում է աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ տեղեկատվությունն իր ինտերնետ կայքում.».
3) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով`
«3. Լիազորված մարմինը` աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու և (կամ) պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «գ.1» կետով նախատեսված պարտադիր աուդիտին վերաբերող ծանուցում ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին հրապարակում է տեղեկություններ իր ինտերնետ կայքում:»:
Հոդված 19. Օրենքի 31.1-ին հոդվածի «ա» կետը «վերացնելու» բառից հետո լրացնել «և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու» բառերով:
Հոդված 20. Օրենքի 31.2-րդ հոդվածի 2-րդ մասի «այդ» բառը փոխարինել «դրանց» բառով:
Հոդված 21. Օրենքի 31.3-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «100 000» և «150 000» թվերը փոխարինել «200 000» թվով, իսկ «300 000» թիվը` «600 000» թվով.
2) 2-րդ մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«դ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կամ «գ.1» կետերով սահմանված պահանջները` յուրաքանչյուր խախտման (կետի) համար` 500 000 դրամի չափով, իսկ լիցենզիայի բացակայությամբ աուդիտորական ծառայություններ իրականացնելու դեպքում` օրենքով սահմանված չափով և կարգով.».
3) 2-րդ մասի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ե) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետով սահմանված պահանջը` յուրաքանչյուր չգրանցած պայմանագրի համար 400 000 դրամի չափով, յուրաքանչյուր այլ տեսակի խախտման համար` 200 000 դրամի չափով.».
4) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» կետով`
«թ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով սահմանված պահանջը` 200 000 դրամի չափով:».
5) 3-րդ մասի «2 տարվա» բառերը փոխարինել «3 տարվա» բառերով:
Հոդված 22. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը անհատ ձեռնարկատեր հանդիսացող աուդիտորներին տրված լիցենզիաները գործում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս, որից հետո դրանց գործողությունը համարվում է դադարեցված լիազորված մարմնի որոշմամբ և անհատ աուդիտորների կողմից աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի համար վճարված տարեկան պետական տուրքի գումարների վերահաշվարկ կամ վերադարձ չի կատարվում:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող աուդիտորական կազմակերպությունները պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, իրենց լիցենզիաները համապատասխանեցնել սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին` թվով առնվազն 3 աշխատող աուդիտորների մասով, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` նաև 5 աշխատող աուդիտորների մասով:
4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու հետ կապված նվազագույն քանակից պակաս աշխատող աուդիտոր ունեցող աուդիտորական կազմակերպությունների կողմից սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամանակահատվածում լիցենզավորմանը ներկայացվող պահանջներին չհամապատասխանեցվելու դեպքում դրանց լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված, և աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի համար վճարված տարեկան պետական տուրքի գումարների վերահաշվարկ կամ վերադարձ չի կատարվում:
5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող աուդիտորական կազմակերպությունները պարտավոր են դիմել լիազորված մարմին` կազմակերպության ղեկավարի նկատմամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պահանջները ապահովելու նպատակով` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում: Նշված ժամկետում օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պահանջների կատարումն ապահովելու նպատակով լիազորված մարմին չդիմելու կամ նշված պահանջների կատարման ապահովումը հիմնավորող փաստաթղթեր կամ տեղեկություններ չներկայացնելու դեպքում կազմակերպության լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված, և լիցենզիայի համար վճարված տարեկան պետական տուրքի գումարների վերահաշվարկ կամ վերադարձ չի կատարվում:
6. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող աուդիտորական կազմակերպությունների նկատմամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «ժ» կետով սահմանված` ինտերնետային կայք ունենալու պահանջը և սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պատժամիջոցը կիրառվելու են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հունիսի 18
ՆախագահՍ. Սարգսյան
Երևան
ՀՕ-207-Ն