ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի մայիսի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 59-րդ հոդվածի 1-ին կետի «զ» և «է» ենթակետերը, 67.1-ին, 67.2-րդ, 67.3-րդ հոդվածները, 67.4-րդ հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 67.5-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Սույն կետով սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառման դրույթը չի տարածվում ռազմական նշանակության արտադրանքի, ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների, տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների վրա:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հունիսի 18
ՆախագահՍ. Սարգսյան
Երևան
ՀՕ-200-Ն