ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի մայիսի 11-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 11-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌ
1. |
Փոստային կապի գործունեություն |
ԿՄ |
Բ |
Ա |
- |
- |
- |
- |
- |
»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հոդված 3.
Անցումային դրույթներ
Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ բաժնով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի համար նախկինում տրամադրված լիցենզիաները ենթակա են վերաձևակերպման` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 3-ամսյա ժամկետում:
Սույն հոդվածով սահմանված ժամկետում լիցենցիայի վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքը չի գանձվում: Սույն հոդվածով սահմանված ժամկետում լիցենզիաները չվերաձևակերպելու դեպքում լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիաների գործողությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հունիսի 5 Երևան ՀՕ-158-Ն |