ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2025 թվականի N 713-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1343-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1․1-ին կետի 1-ին ենթակետից հանել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ներդրումային (անշարժ գույքի կառուցման կամ վերակառուցման) ծախսերի մասնակի փոխհատուցման» բառերը․
2) որոշման hավելվածի (այսուհետ՝ հավելված) 1-ին կետը «կազմակերպությանը» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային» բառերով․
3) հավելվածի 3-րդ կետը «(ներառյալ՝ հարկերը)։» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրի շրջանակներում ծախսերի մասնակի փոխհատուցման պետական օժանդակության բաղադրիչից օգտվելու պարագայում հիմք է ընդունվում ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված ներդրումների 50%-ը։» բառերով․
4) հավելվածի 19-րդ կետը «ենթակառուցվածքը» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան» բառերով․
5) հավելվածի 20-րդ կետում «Մեծ Քառյակի (Big 4) միջազգային հեղինակավոր ցանկում ներառված աուդիտորական կազմակերպության կողմից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպության կողմից, որը նախորդ երկու տարիների ընթացքում ունի հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ խոշոր կազմակերպությունների առնվազն հինգ աուդիտի իրականացման փորձ, և որի պատասխանատու աուդիտորն ունի ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ՍԻ-ՓԻ-ԷՅ (CPA) կամ այլ համանման միջազգային որակավորում և աուդիտորական ծառայությունների մատուցման առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ։» բառերով։
2. Սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված կարգավորումը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի վրա։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սույն միջոցառման շահառուների հետ կնքված պայմանագրերում կատարել փոփոխություն՝ դրանք համապատասխանեցնելով սույն որոշման 2-րդ կետի դրույթին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2025 թվական:
