ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
20 մայիսի 2025 թ. |
N 357-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N93-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության վարչական գործունեության և բողոքների քննության վարչության 2025 թվականի մարտի 25-ի հ․113/7/77723-25, 2025 թվականի մարտի 28-ի հ․113/7/81276-25 և 2025 թվականի ապրիլի 2-ի հ.113/7/84985-25 գրություններով տրված համաձայնությունները՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1․ Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին` սույն որոշման հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2025 թ. մայիսի 20 Երևան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի մայիսի 20-ի |
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հ/Հ |
Դիմող |
Ծառայողական ավտոկայանատեղի տարածքի հասցե |
Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ (տարածքի չափեր) և կայանման ձև |
Կազմակերպչի կողմից վճարված տեղական վճար |
Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ |
1 |
«Բելաստ-18» ՍՊԸ |
Վաղարշյան փողոց, հ.13/5 շենքի 8-րդ տարածքի հարակից ճանապարհահատված |
3 (22.5 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, բացառությամբ Վաղարշյան փողոց, հ.13/5 շենքի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա |
2 |
«Էմջի Ինվեսթմենթս» ՓԲԸ |
Հերացու փողոց հ.10/2 հասցեի հարակից ճանապարհահատված |
1 (7.5 գծմ), 2 (15 գծմ) մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա |
3 |
«Հարմոնի Ինթերնեյշընալ» ՍՊԸ |
Բուզանդի փողոց հ.97/2 հասցեի հարակից ճանապարհահատված |
3 (22.5 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա |
4 |
«Սան Լազզարո» ՍՊԸ |
Բաղրամյան պողոտա հ.4/1 հասցեի հարակից ճանապարհահատված |
3 (22.5 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, Ժամը՝ 10:00-22:00 |
