ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի ապրիլի 14-ին
«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-150-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 3-րդ հոդվածում`
1) «զ» կետի «համաձայնեցումը,» բառը հանել.
2) «ժ» կետի «հավաստագրումը կամ դրանց մի մասը ներառող գործընթաց է» բառերը փոխարինել «հավաստագրումն է» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «իբ» կետով.
«իբ) շահառուն վճարման ստացման վերջնական հասցեատերն է:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) վերնագիրը «դրա» բառից հետո լրացնել «կասեցնելը կամ» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությունով.
«Սույն մասով սահմանված թույլտվություն ստանալու պահանջը չի տարածվում այն վճարահաշվարկային համակարգերի վրա, որոնցում Կենտրոնական բանկը հանդիսանում է համակարգի օպերատոր:».
3) 5-րդ մասը`
ա. «կարող է» բառերից հետո լրացնել «կասեցնել կամ» բառերով.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությունով.
«Կասեցման ողջ ժամանակաշրջանում հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը և այլ մասնակիցներ, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցը չեն կարող տվյալ վճարահաշվարկային համակարգով որևէ վճարահաշվարկային ծառայություն մատուցել, բացառությամբ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից կասեցման որոշման մեջ նշված առանձին վճարահաշվարկային ծառայությունների:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն մասով նախատեսված երկամսյա ժամկետը որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից երկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ երկամսյա ժամկետը կասեցնելու մասին վճարահաշվարկային համակարգի օպերատորին չտեղեկացնելու դեպքում թույլտվությունը համարվում է տրված:».
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 4-րդ մասի երկրորդ նախադասության «հինգ» բառը փոխարինել «քսան» բառով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ա» կետը «միջնորդագիրը» բառից հետո լրացնել «` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով» բառերով.
2) 1-ին մասի «գ» կետից հանել «, վերջնահաշվարկների իրականացման կանոնները» բառերը.
3) 1-ին մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) դիմորդի իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք, որն առնվազն պարունակում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները.».
4) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե», «զ» և «է» կետերով.
«ե) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորի հետ կնքված պայմանագիրը կամ կնքվելիք պայմանագրի նախագիծը.
զ) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հնարավոր ռիսկերի գնահատումը պարունակող տեղեկանք` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով.
է) Կենտրոնական բանկի սահմանած այլ փաստաթղթեր:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված տեղեկանքը կարող է չպարունակել այն տեղեկությունները, որոնք արդեն իսկ ներառված են սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված պայմանագրում կամ պայմանագրի նախագծում կամ Կենտրոնական բանկ ներկայացված այլ փաստաթղթերում:».
6) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն մասով նախատեսված երկամսյա ժամկետը որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից երկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ երկամսյա ժամկետը կասեցնելու մասին դիմորդին չտեղեկացնելու դեպքում թույլտվությունը համարվում է տրված:».
7) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
8) 4-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունը, եթե համակարգի գործունեության կանոնների կամ համակարգի օպերատորի և հայաստանյան մասնակցի միջև հարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերի փոփոխության կամ այլ հանգամանքների ի հայտ գալու հետևանքով Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած ուղեցույցի համաձայն կարող է վտանգվել Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը:».
9) 5-րդ մասի առաջին նախադասության «և սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված փաստաթղթերը» բառերը փոխարինել «և սույն հոդվածի 1-ին մասի «դ», «ե» և «է» կետերով սահմանված փաստաթղթերը» բառերով.
10) 5-րդ մասի երկրորդ նախադասության «հինգ» բառը փոխարինել «քսան» բառով:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին և 8.2-րդ հոդվածներով.
«Հոդված 8.1. |
Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվության տրամադրման մերժումը: Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրման մերժումը |
1. Կենտրոնական բանկը մերժում է հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվության տրամադրումը կամ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրումը, եթե`
ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ.
բ) ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին.
գ) հայաստանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգը չի համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեխնիկական, անվտանգության, ծրագրային, մասնակցության կամ համակարգի գործունեության կանոններին ներկայացվող պահանջներին.
դ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով հաստատված ուղեցույցի համաձայն` այդպիսի համակարգի գործունեությունը կարող է վտանգել Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը.
ե) վճարահաշվարկային համակարգի ստեղծումը կամ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցությունը կհանգեցնի համակարգի մասնակից բանկի` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներով հիմնավորված ֆինանսական վիճակի վատթարացմանը:
Հոդված 8.2. |
Վճարահաշվարկային միությունները |
1. Վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձինք իրենց գործունեությունը համակարգելու, շահերը ներկայացնելու և պաշտպանելու, տեղեկություններ փոխանակելու և այլ խնդիրներ համատեղ լուծելու նպատակով կարող են օրենքով սահմանված կարգով հիմնադրել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող վճարահաշվարկային միություններ (իրավաբանական անձանց միություններ) և (կամ) մասնակցել դրանց:
2. Վճարահաշվարկային միությունը չի կարող մատուցել վճարահաշվարկային ծառայություններ:
3. Վճարահաշվարկային միությունը պետական գրանցման օրվանից հետո` 10 օրվա ընթացքում, այդ մասին ծանուցում է Կենտրոնական բանկին` նշելով տեղեկություններ իր գտնվելու վայրի, կառավարման մարմինների և ղեկավարների մասին: Կենտրոնական բանկ ներկայացված տեղեկություններում փոփոխություն տեղի ունենալու դեպքում վճարահաշվարկային միությունը Կենտրոնական բանկին այդ մասին տեղեկացնում է 10 օրվա ընթացքում:»:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը «դեպքում`» բառից հետո լրացնել «կասեցնել կամ» բառերով:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «բ» և «գ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց բանկային հաշիվներով հաշվարկների իրականացումը.
գ) հայկական դրամով կամ արտարժույթով վճարողներից որպես ձեռնարկատիրական գործունեություն վճարումների ընդունումը շահառուին ցանկացած եղանակով անմիջականորեն կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող այլ անձի միջոցով վճարելու նպատակով կամ հայկական դրամով կամ արտարժույթով շահառուներին որպես ձեռնարկատիրական գործունեություն վճարումների կատարումն այդ անձանց օգտին ցանկացած եղանակով ստացված միջոցների հաշվին.».
2) 2-րդ մասը «հաշվարկների իրականացման ձևեր» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասում նշված ծառայությունների առանձին տեսակների ցանկը, որոնք կարող են մատուցել սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում չնշված անձինք» բառերով:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները, որոնք մատուցում են սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված վճարահաշվարկային ծառայություններ, ինչպես նաև վերջիններիս հետ կապված և Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարահաշվարկային ծառայություններ.».
2) 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված վճարահաշվարկային կազմակերպությունները համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում կարող են իրականացնել վճարահաշվարկային փաստաթղթերի և վճարային գործիքների պրոցեսինգ և քլիրինգ, արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք, փոստային կապի ծառայությունների մատուցում:».
3) 5-րդ մասի երկրորդ պարբերությունը «գործունեություն» բառից հետո լրացնել «, ինչպես նաև դրամական (փողային) փոխանցումներ` համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը կարող է առանց մասնաճյուղ ստեղծելու վճարումներ կատարել իր գտնվելու վայրից դուրս` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:».
5) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված կանոնակարգում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը ներկայացնել Կենտրոնական բանկ` համաձայնեցման:
Կենտրոնական բանկը լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը ստանալու պահից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը կամ մերժում է համաձայնության տրամադրումը: Որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով տասնհինգօրյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից տասնհինգօրյա ժամկետում դիմումը չմերժվելու կամ տասնհինգօրյա ժամկետը կասեցնելու մասին դիմորդին չտեղեկացվելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված: Կենտրոնական բանկը մերժում է համաձայնության տրամադրումը, եթե լրացումները կամ փոփոխությունները հակասում են սույն oրենքին կամ այլ oրենքներին, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերին:
Սույն մասով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից համաձայնություն տալու պահից: Աշխատանքի կանոնակարգում լրացումների կամ փոփոխությունների` Կենտրոնական բանկ ներկայացելու տեխնիկական պայմաններն ու ձևը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:»:
Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին հոդվածով.
«Հոդված 19.1. |
Վճարահաշվարկային կազմակերպության գործառույթների պատվիրակումը |
1. Վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է պատվիրակման պայմանագրով իր գործառույթներից որևէ մեկի կամ դրանց մի մասի կատարումը որոշակի ժամկետով կամ անժամկետ պատվիրակել այլ անձի:
2. Վճարահաշվարկային կազմակերպության գործառույթների պատվիրակումը չպետք է հանգեցնի վճարահաշվարկային կազմակերպության ներքին հսկողության որակի կամ վճարահաշվարկային կազմակերպության` օրենսդրության պահանջներին համապատասխանության նկատմամբ վճարահաշվարկային կազմակերպության իրավասու մարմնի կողմից իրականացվող մոնիթորինգի կարողության վատթարացմանը:
3. Վճարահաշվարկային ծառայությունների պատվիրակումը չի թույլատրվում:
4. Վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է իր գործառույթների իրականացումը պատվիրակել այլ անձի, եթե բավարարում է հետևյալ պայմանները միաժամանակ`
ա) պատվիրակումը չպետք է հանգեցնի վճարահաշվարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինների պատասխանատվության փոխանցման.
բ) վճարահաշվարկային կազմակերպության հարաբերությունները հաճախորդների հետ և նրա պատասխանատվությունը հաճախորդների առջև չպետք է ենթարկվեն փոփոխության.
գ) չպետք է վտանգվի այն իրավական ակտերի պահանջների կատարումը, որոնք անհրաժեշտ են լիցենզիայի ստացման և պահպանման համար.
դ) վճարահաշվարկային կազմակերպությանը լիցենզիայի տրամադրման որևէ այլ պայման չպետք է փոփոխվի կամ վերացվի:
5. Իր գործառույթների կատարումն այլ անձի պատվիրակելու դեպքում վճարահաշվարակային կազմակերպությունը պատասխանատվություն է կրում այդ անձի կողմից պատվիրակված ծառայության հետ կապված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
6. Վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ սույն oրենքով և այլ oրենքներով սահմանված վերահսկողության իրականացման վերաբերյալ դրույթները տարածվում են նաև այն անձանց վրա, որոնց պատվիրակվել է գործառույթների կատարումը` պատվիրակված գործառույթների իրականացման մասով:
7. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել վճարահաշվարկային կազմակերպության կողմից գործառույթների պատվիրակման պայմանները, առանձին գործառույթների պատվիրակման սահմանափակումները, ինչպես նաև այն գործառույթների ցանկը, որոնց պատվիրակումն արգելվում է:»:
Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ե» կետի «գործունեության կանոնակարգը» բառերը փոխարինել «աշխատանքի կանոնակարգը» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե.1» կետով.
«ե.1) վճարահաշվարկային կազմակերպության գործունեության տնտեսական ծրագիրը` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով.».
3) 1-ին մասի «զ» կետն ուժը կորցրած ճանաչել.
4) 1-ին մասի «է» կետը «բանկային երաշխիքը» բառերից հետո լրացնել «, եթե նման պահանջ սահմանված է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով» բառերով.
5) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է.1» կետով.
«է.1) ընդհանուր կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվին համապատասխանելու վերաբերյալ փաստաթղթեր.».
6) 2-րդ մասն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությունով.
«Սույն մասով նախատեսված երկամսյա ժամկետը որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով:».
7) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը և «ա», «բ», «գ», «դ» կետերն ուժը կորցրած ճանաչել.
8) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
9) 6-րդ մասը «դիմումը չմերժվելու» բառերից հետո լրացնել «կամ երկամսյա ժամկետը կասեցնելու մասին վճարահաշվարկային կազմակերպությանը չտեղեկացնելու» բառերով.
10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Եթե Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Կենտրոնական բանկը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, ապա Կենտրոնական բանկը դիմողին առաջարկում է սահմանված ժամկետում համալրել դրանք:»:
Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին հոդվածով.
«Հոդված 20.1. |
Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորման մերժումը |
1. Կենտրոնական բանկը կարող է մերժել վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորումը, եթե`
ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ.
բ) ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին.
գ) կազմակերպության ընդհանուր կապիտալը փոքր է օրենքով սահմանված նվազագույն չափից.
դ) վճարահաշվարկային կազմակերպության գործունեության վայրը չի համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջներին.
ե) վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված որակավորման և մասնագիտական համապատասխանելիության չափանիշներին.
զ) վճարահաշվարկային կազմակերպությունը չի կարող ապահովել վճարահաշվարկային ծառայությունների մատուցման համապատասխանությունը իր աշխատանքի կանոնակարգով սահմանված կարգին կամ պայմաններին:»:
Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածի վերնագրից և տեքստից հանել «և ներկայացուցչությունները», «և ներկայացուցչություններ», «և ներկայացուցչություններն», «և ներկայացուցչությունների», «կամ ներկայացուցչության», «կամ ներկայացուցչությունը» բառերը:
Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածում`
1) վերնագրի «հիմնական տնտեսական նորմատիվը» բառերը փոխարինել «տնտեսական նորմատիվներ» բառերով.
2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ և 1.4-րդ մասերով.
«1.1. Դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա կամ վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիա ունեցող վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվում է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվ` հարյուր միլիոն դրամի չափով:
1.2. Կենտրոնական բանկի խորհուրդը վճարահաշվարկային կազմակերպությունների համար կարող է սահմանել իրացվելիության տնտեսական նորմատիվ:
1.3. Տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
1.4. Տնտեսական նորմատիվները պարտադիր են վճարահաշվարկային կազմակերպությունների համար:».
4) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների համար սահմանել դրամական միջոցներ կամ արժեթղթեր դեպոնացնելու կամ անվերադարձելի բանկային երաշխիք ներկայացնելու պահանջ:».
5) 2-րդ մասի երրորդ պարբերության առաջին նախադասությունում «սահմանում է» բառերը փոխարինել «կարող է սահմանել» բառերով:
Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածի «բ» կետի «գործունեության կանոնակարգի» բառերը փոխարինել «աշխատանքի կանոնակարգի» բառերով:
Հոդված 16. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. |
Վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցումը և ուժը կորցրած ճանաչելը |
1. Օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպության և (կամ) վերջինիս ղեկավարի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները`
ա) նախազգուշացում` խախտումները վերացնելու հանձնարարականով.
բ) տուգանք.
գ) որակավորման վկայականից զրկում.
դ) լիցենզիայի գործողության կասեցում.
ե) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված պատասխանատվության միջոցները կարող են կիրառվել միաժամանակ` օրենքների և այլ իրավական ակտերի յուրաքանչյուր պահանջի խախտման համար:
3. Խախտումը վերացնելու հանձնարարականը պարտադիր է վճարահաշվարկային կազմակերպության համար և կարող է նախատեսել խախտումը վերացնելու որոշակի ժամկետ:
4. Վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ նշանակվող տուգանքի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, իսկ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի նկատմամբ նշանակվող տուգանքի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
5. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
6. Վճարահաշվարկային կազմակերպությունների և դրանց ղեկավարների նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է կասեցնել վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողությունը կամ ուժը կորցրած ճանաչել վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան նաև վճարահաշվարկային կազմակերպության համապատասխան դիմումի հիման վրա: Վճարահաշվարկային կազմակերպության դիմումը կարող է մերժվել, եթե լիցենզիայի գործողության կասեցումը կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը կհանգեցնի ֆինանսական համակարգի ապակայունացմանը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
8. Կենտրոնական բանկի խորհուրդն ուժը կորցրած է ճանաչում վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան նաև վճարահաշվարկային կազմակերպության լուծարման դեպքում:»:
Հոդված 17. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին հոդվածով.
«Հոդված 27.1. |
Վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունների կասեցումը |
1. Հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու համար անբավարար միջոցներ ունենալու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունն այդ մասին մեկ օրվա ընթացքում ծանուցում է Կենտրոնական բանկին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումը ստանալու կամ հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու համար անբավարար միջոցներ ունենալու փաստը բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունները կասեցնելու վերաբերյալ:
3. Վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունները կասեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 1 օրվա ընթացքում, վճարահաշվարկային կազմակերպությունը հաշվետվություն է ներկայացնում Կենտրոնական բանկ` ֆիզիկական անձ պարտատերերի քանակի և պարտավորությունների ընդհանուր չափի վերաբերյալ:
4. Վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Կենտրոնական բանկ` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և պարբերականությամբ:
5. Ֆիզիկական անձ պարտատերերի նկատմամբ պարտավորություններն ամբողջությամբ կատարելուց հետո վճարահաշվարկային կազմակերպությունը եռօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին:
6. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 3-րդ մասում նշված հաշվետվությունը վերլուծելուց հետո անհրաժեշտության դեպքում մեկօրյա ժամկետում տեղում ստուգում կատարելու միջոցով հետևում է պարտավորությունների մարման գործընթացի կազմակերպմանը:»:
Հոդված 18.
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետով լրացվող 1.1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հոկտեմբերի 1-ից:
2. Մինչև 2012 թվականի հոկտեմբերի 1-ը վճարահաշվարկային կազմակերպությունների համար գործում են ընդհանուր կապիտալի նվազագույն չափի հետևյալ նորմատիվները`
1) 2011 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի ապրիլի 1-ը` 30 միլիոն դրամ.
2) 2012 թվականի ապրիլի 1-ից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 1-ը` 70 միլիոն դրամ:
3. Առանց Կենտրոնական բանկի թույլտվության վճարահաշվարկային համակարգին անդամակցած կազմակերպությունները սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են Կենտրոնական բանկի թույլտվությունը ստացած:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. մայիսի 6 |