ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 1993 թ. N 630
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 17-ի N 474 և 1993 թվականի նոյեմբերի 16-ի N 573 որոշումների, ինչպես նաև ելնելով որոշ կազմակերպությունների տարածություններով ապահովելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայարդնախագիծ» ինստիտուտի Երևան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի N 4 շենքից (վարձակալական կարգով) տարածություններ հատկացնել՝
ա) Հայաստանի ազգային ֆինանսաինվեստիցիոն կորպորացիային՝ նշված շենքի 2-րդ հարկում 12 աշխատասենյակ 334 քառ. մետր օգտակար մակերեսով.
բ) երկրաշարժի գոտու նախագծի իրացման համաշխարհային բանկի հայկական գրասենյակին՝ նշված շենքի 2-րդ հարկում մեկ աշխատասենյակ 166,4 քառ. մետր օգտակար մակերեսով.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությանը և Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման վարչությանը՝ նշված շենքի 5-րդ հարկում 175,3-ական քառ. մետր օգտակար մակերեսով տարածություններ.
դ) Հայ գործարարների ֆորումին՝ նշված շենքի 5-րդ հարկում 2 աշխատասենյակ՝ 171,0 քառ. մետր օգտակար մակերեսով։
2. «Հայարդնախագիծ» ինստիտուտին՝ 10-օրյա ժամկետում սույն որոշման 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում նշված տարածությունները հանձնել համապատասխան կազմակերպություններին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 31-ի N 108 կարգադրության 2-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
